Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության Հրազդանում գործող տարեցների և երեխաների ցերեկային կենտրոններ, ինչպես նաև «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» կազմակերպության ցերեկային կենտրոն։ Այս մասին հայտնում է ԱՍՀ նախարարությունը։
Նախարարը շրջել է կենտրոնների տարածքներով, ծանոթացել մատուցվող ծառայությունների շրջանակին, շփվել շահառուների հետ, հետաքրքրվել ավագ սերնդի ներկայացուցիչների առողջությամբ, առօրյայով։
Նախարար Թորոսյանը կարևորել է ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ սերտ և շարունակական համագործակցության դերը՝ ավագ սերնդի ներկայացուցիչներին, երեխաներին և հաշմանդամություն ունեցող անձանց հասցեական ծառայությունների տրամադրման գործում։