Կարող ենք ստեղծել իրավիճակ, որ էլեկտրաէներգիա ներմուծելու անհրաժեշտություն չունենանք. հիմա պետք է կենտրոնանալ կուտակման վրա` Կառավարության նիստում ընդգծել է վարչապետը, նշել, որ դրա համար առաջին հերթին պետք է մտածողության փոփոխություն:
Ըստ ՏԿԵ նախարարի՝ 2026-ին արևային կայաններն արտադրած կլինեն այնքան էլեկտրաէներգիա, որքան արտադրած կլինի Մեծամորի ատոմակայանը: Գործադիրը հավանություն է տվել կուտակիչ կայաններ ստեղծելու նախագծին:
Մյուս որոշմամբ ընդլայնվում է առողջության ապահովագրության համակարգի շահառուների ցանկը: Նշվել է, որ պետբյուջեի առաջին եռամսյակի եկամուտները պլանավորվածից ավելի են եղել 30 միլիարդ դրամով:
Կառավարության նիստի մանրամասները՝ ռեպորտաժում։