Կառավարությունն ընդունել է որոշում, որով կհստակեցվեն պետական մարմինների լիազորությունները նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ անհատույց հանձնվող շարժական գույքը ընդունելու գործընթացում, կկարգավորվեն և կհստակեցվեն ֆիզիկական և իրավաբանական անձանցից պետության կողմից շարժական գույքը նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ ընդունելու հետ կապված իրավահարաբերությունները։
Արդյունքում գործընթացը կդառնա ավելի պարզ, արագ և արդյունավետ, կնվազեցվի վարչարարությունը և կկրճատվի կառավարության որոշումների անհրաժեշտությունը, նման դեպքերում, կապահովվի պետական գույքի կառավարման միասնական և համակարգված մոտեցումը։
Ըստ այդմ՝ նախատեսվում է լրացնել և փոփոխել գործող իրավական ակտը՝ սահմանելով, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող շարժական գույքի նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ ընդունումը և հաշվեկշռում հաշվառումը կարող է իրականացվել նաև պետական կառավարման համակարգի համապատասխան մարմնի ղեկավարի իրավական ակտով։