• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ. Մեծ բանավեճ Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ.... 22:44
Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. վարչապետ Տեղի ունեցող բարենպաստ և... 21:42
Չքաղաքականացնե՜լ. Դավիթ Խաժակյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Դավիթ Խաժակյանի հետ 18:03
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Վարկս», «Գուդկրեդիտ», «Մոգո». ովքե՞ր են վարկային կազմակերպությունների տերերը
Հետաքննություն
14:2006 Ապր, 2020

«Վարկս», «Գուդկրեդիտ», «Մոգո». ովքե՞ր են վարկային կազմակերպությունների տերերը

Այս տարվա մարտի 24-ին Կենտրոնական բանկը ուժը կորցրած ճանաչեց «Վարկս էյ էմ» ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան՝ ընդհանուր կապիտալի նվազագույն չափը չպահպանելու համար։ 1lurer.am-ն ուսումնասիրել է, թե ինչ այլ անձանց և կազմակերպությունների հետ էր փոխկապակցված այս ընկերությունը, և ո՞վ է կանգնած արագ վարկեր տրամադրող մի շարք ընկերությունների թիկունքում։

«Վարկս» և ոչ միայն. լատվիական ծագմամբ վարկային կազմակերպություններ ՀՀ-ում

Վարկային կազմակերպությունն իր գործունությունը սկսել է Հայաստանում 2016-ին։ Ընկերության կայքից տեղեկանում ենք, որ «Վարկս»-ի խորհրդի անդամները լատվիացիներ են, իսկ գործադիր տնօրենը Վարդան Հովսեփյանն է։ Վերջինս մինչ այդ եղել է ԿԲ-ի բանկային վերահսկողության վարչության մասնագետ, «Արարատբանկի» ներքին աուդիտի ղեկավար, մեկ այլ վարկային կազմակերպության՝ «Ֆասթ կրեդիտի» գործադիր տնօրեն։ «Վարկսի» կանոնադրական կապիտալը 600 միլիոն դրամ է, ընկերությունն ունի 52 մասնաճյուղ։ «Վարկսի» բաժնետոմսերի 95 տոկոսը պատկանում է «Էյ Էս Թի այ ջի ինվեսթ» ընկերությանը։ «Թի այ ջի ինվեսթը» գրանցված է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում՝ Skantses 52 հասցեում։ Ըստ լատվիական ընկերությունների ռեգիստրի՝ այս «Թի այ ջի ինվեսթի»։ Ընկերության շահառու սեփականատերը (բենեֆիցիար) Լատվիայի քաղաքացի Աիգարս Կեսենֆելդն է։  Ավելի ուշ լատվիական վարկային կազմակերպությունը վերաձևավորվել է մեկ այլ ընկերության՝ «Ֆինկո ինվեստ» անունով։ Վերջինի բաժնետիրական կապիտալը գերազանցում է 1.5 միլիոն եվրոն։

2012-ից Հայաստանում գործում է «Գուդկրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որն ունի հինգ մասնաճյուղ՝ միայն Երևանում։ «Գուդկրեդիտի» գործունեության հիմնական ուղղությունը սպառողական վարկերի տրամադրումն է։ Ընկերության կայքից տեղեկանում ենք, որ վարկային կազմակերպությունը փաստացիորեն նոր ձևավորված է, քանի որ նախ հանդիսացել է «Ավանգարդ ինվեստ ՈՒՎԿ ՓԲԸ» իրավահաջորդ, իսկ 2012-ին, Կենտրոնական բանկի որոշման համաձայն, վերանվանվել «Գուդկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ։ Վարկային այս կազմակերպության գլխավոր տնօրենը տնտեսագետ Արտաշես Տոնոյանն է, իսկ բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է 4 Finance Holding S.A. ընկերությանը, որը գրանցված է Լյուքսեմբուրգում։ 4 Finance ընկերությունն հիմնվել է 2008-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, ընկերության գրանցված կապիտալը կազմել է  ավելի քան 3 միլիոն դոլար։ 4 Finance-ը հետագայում վերաձևավորվել է, լրջորեն ընդլայնել իր գործունեությունն ամբողջ աշխարհում, ներկայացվել նաև Հայաստանում։ 4 Finance-ը արդեն 20 միլիոնից ավել վարկային պայմանագրեր է կնքել ամբողջ աշխարհում։ Ինչպես «Վարկս»-ի բաժնետեր «Թի այ ջի ինվեսթի» դեպքում, այստեղ ևս հանդիպում ենք լատվիացի Այգարս Կեսենֆելդի անվանը՝ որպես ընկերության հիմնադրի։ «Գուդկրեդիտը» Հայաստանում մեկ այլ ապրանքանիշ ևս ներկայացնում է՝ «Վիվուսը»։ Այն տրամադրում է 10.000-300.000 դրամ սպառողական վարկեր։ Հնարավորություն է ընձեռում վարկի համար դիմել նաև առցանց եղանակով։

«Մոգո». Հայաստանից մինչև Լյուքսեմբուրգ

2017-ից ԿԲ-ից ստացած լիցենզիայի հիման վրա Հայաստանում գործում է «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպությունը։ «Մոգոն» Հայաստանում վարկերի տրամադրմամբ զբաղվելու ամենաշատ կետերն ունի. ընդհանուր առմամբ ողջ հանրապետությունում կա վարկի տրամադրման 327 կետ, վարկերի տրամադրման մեծ մասը կատարվում է Հայմամուլի կրպակներում։ «Մոգոն» գործում է հարևան Վրաստանում, ինչպես նաև Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Ռումինիայում, Մոլդովայում, Բուլղարիայում։ Վարկ տրամադրվում է 350.000-20.000.000 դրամի չափով։ «Մոգոյի» գլխավոր տնօրենը Մեսրոպ Առաքելյանն է, որը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդականն է, իսկ բաժնետերը «Մոգո բալթիկս ընդ կաուկասուս» ընկերությունն է, որի բենեֆիցիար անձը դարձյալ Այգարս Կեսենֆելդն է։ Այս ընկերության արմատները նույնպես Լատվիայում են, այն հիմնվել է 2012 թվականին։ «Մոգո բալթիկս ընդ կաուկասուս»-ի բաժնետերը, իր հերթին, Լյուքսեմբուրգում գրանցված Mogo Finance SA-ն է։

Լյուքսեմբուրգում գրանցված Mogo Finance SA-ը, ըստ էության, աշխարհում գործող «Մոգոների» մայր ընկերությունն է։ «Մոգոները» լայն աշխարհագրություն ունեն՝ ներկայացված են նաև Քենիայում, Ուգանդայում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում և այլուր։ Mogo Finance-ի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ հայկական և վրացական «Մոգոները» մի քանի խոշոր վարկային գծեր են բացել «Արդշինբանկում»։ 2018-ի փետրվարին «Արդշինբանկը» վրացական «Մոգոյին» տրամադրել է 1 միլիոն եվրո վարկ՝ 7.8 տոկոսադրույքով և 3 տարվա մարման ժամկետով։ 2017-ի սեպտեմբերին բանկը 200 միլիոն դրամով վարկավորել է հայկական «Մոգոյին» 12 տոկոս տոկոսադրույքով։ Վարկի մարման ժամկետն այս տարվա հոկտեմբերն է։ 2017-ի մեկ այլ վարկային համաձայնագրով «Մոգոն» «Արդշինբանկից» ստացել է 3.8 միլիարդ դրամի վարկ, որի մարման ժամկետն այս տարվա նոյեմբերն է։

2019-ի հաշվետվության համաձայն՝ ընկերությունն ունեցել է 4 իրավաբանական անձ-բաժնետեր, որոնցից երեքը գրանցված են եղել Լատվիայում։  Ամենամեծ բաժնետոմսերն ունեցել է Այգարս Կեսենֆելդի SIA AK Family investments ընկերությունը, բաժնետոմսեր ունեն նաև Ալբերտս Պոլի, Կրիստաս Օզոլսի, Մարիս Կեյսի  ընկերությունները։ Բոլորը լատվիացիներ են։

The Black Sea մեդիահարթակը հետաքննություն էր հրապարակել ռուս միլիարդատեր Օլեգ Բոյկոյի բիզնես գործունեության վերաբերյալ և հրապարակման մի հատված վերաբերում էր Այգարս Կեսենֆելդին։ Այն ներկայացնում ենք ստորև.

«2008-ի փետրվարին Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի չորս լատվիացի դասընկերներ Ռիգայում հիմնում են AS OC Finance վարկային ստարտափը։ 4 ընկերներին էին Այգարս Կեսենֆելդը, Ալբերտս Պոլը, Կրիստաս Օզոլսն ու Մարիս Կեյսը։ Նրանք հաճախորդներին փոքր վարկեր էին տրամադրում՝ ինտերնետի, տեքստային հաղորդագրությունների միջոցով։ Ավելի ուշ նրանց են միանում 4 նոր բաժնետերեր՝ Մալթայում հիմնելով Fatcat investments limited ընկերությունը, իսկ 2011 թվականին ընկերությունը վերանվանվում է 4Finance (այն ընկերությունը, որը ՀՀ-ում «Գուդկրեդիտի» բաժնետոմսերի սեփականատերն է)։ 2011-ի հոկտեմբերին ռուս միլիարդատեր Օլեգ Բոյկոն գնում է Fatcat investments-ի 75 տոկոսը՝ վճարելով 55  միլիոն դոլար, իսկ հետագայում Բոյկոն ամբողջությամբ ձեռք է բերում 4Finance-ը։ Ստացված գումարը Կեսենֆելդը ներդնում է նոր նախագծերի մեջ՝ հիմնելով «Մոգոն» ու ներդրումներ կատարելով այնտեղ»։

Ըստ Forbes-ի՝ Օլեգ Բոյկոյի ունեցվածքը կազմում է 1,1 միլիարդ դոլար։ Նա Ռուսաստանում կազինոների և խաղային բիզնեսի հայտնի դերակատարներից է։

4Finance-ի ներկա բաժնետերերից են Վերա Բոյկոն՝ ըստ ԶԼՄ-երի Օլեգ Բոյկոյի մայրը, Էդգար Դուպատսը, որը Լատվիայի նախկին վարչապետ Անդրիս Շկելեի օգնականն է եղել և ազգականը։ 4Finance-ի վերահսկիչ հանձնաժողովի և աուդիտի կոմիտեի անդամներից մեկը, ի դեպ, ազգությամբ հայ է՝ Կոնստանտին Տեր-Մարտիրոսյանը, որն աշխատել է նաև Օլեգ Բոյկոյի մեկ այլ ֆինանսական ընկերությունում՝ Finstar-ում։

Նոր վարկային կազմակերպություններ՝ նույն աղբյուրից

Վերադառնալով Հայաստան՝ նշենք, որ «Վարկսի» բաժնետեր «Ֆինկո ինվեստը» անդրադարձել է վարկային կազմակերպությանը լիցենզիայից զրկելուն՝ հայտարարելով, որ «Վարկսը» եղել է եկամտաբեր ընկերություն, հանդիսացել Հայաստանի 100 խոշոր հարկ վճարողներից։ «Մենք հիասթափված ենք՝ առերեսվելով փաստին, որ Կենտրոնական բանկի որոշումը կարող է հարցականի տակ դնել 400 աշխատատեղի առկայությունը երկրում, որոնց մեծ մասը այն մարզերում է, որտեղ գործազրկության բարձր մակարդակ կա, իսկ աշխատակիցներից շատերը իրենց կարիերայի զարգացման ելակետում էին»,- հայտարարել են ընկերությունից։

Չնայած այս ամենին՝ լատվիական ընկերությունները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել հայկական շուկայի նկատմամբ։ Անցյալ ամիս «Մոգո ՈՒՎԿ» ՍՊԸ-ն հիմնել ու բաժնետեր է դարձել «Հիմա ֆայնենս» ՍՊԸ-ում, որի տնօրենը Մեսրոպ Առաքելյանն է։ Ընկերության կանոնադրական կապիտալը 310 միլիոն դրամ է։

2019-ի նոյեմբերին Այգարս Կեսենֆելդսին պատկանող «Թի այ ջի ինվեստը» Հայաստանում հիմնել է «էլէմէս» ՍՊԸ-ն (Loan management services) ու այնտեղ դարձել միանձնյա բաժնետեր։  Ընկերության ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ վարկային կազմակերպությունը ներկայումս աշխատակազմի հավաքագրումների փուլում է։  Իսկ դեռ 2018-ին հիմնվել է «Լոնգո» ՍՊԸ-ն, որի բաժնետերը «Մոգո բալթիկս ընդ կաուկասուս»-ն է՝ «Մոգոյի» բաժնետերերի շղթայի օղակներից մեկը։

Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան
Դիտումների քանակ6605
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ուզում եմ ցույց տալ մի շատ հետաքրքիր օդերևութաբանական երևույթ. Գագիկ Սուրենյան 22:4821 Դեկ, 2025
  • Շնորհակալ եմ Երևանի համայնքային դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին. Տիգրան Ավինյան 22:3121 Դեկ, 2025
  • ՌԴ-ն «Թրիփին» միանալու ճանապարհ է փնտրում. փորձագետները սպասելի էին համարում Մոսկվայի արձագանքը 22:2121 Դեկ, 2025
  • Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ. Մեծ բանավեճ 21:4721 Դեկ, 2025
  • Ակնկալում ենք, որ 2026-ի արդյունքներով Հայաստանում ծայրահեղ աղքատներ չեն լինի. ԱՍՀ նախարարի տեղակալ 21:4721 Դեկ, 2025
  • Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. վարչապետ 21:4221 Դեկ, 2025
  • Լուրեր | Իրանի հակասական դիրքորոշումը «Թրիփի» մասին. փորձագետներն են գնահատում պատճառը 21:0021 Դեկ, 2025
  • «ԹՐԻՓ ուղին» Հարավային Կովկասի երկրների համար կապող օղակ է. փորձագետներ 20:3721 Դեկ, 2025
  • «Մեր երկիրը սիրո կարիք ունի. սփյուռքի ուժը պետք է բերել այստեղ» | Հարցազրույց Ալին Մասրլյանի հետ 20:1521 Դեկ, 2025
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 21.12.2025 20:0021 Դեկ, 2025
  • Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը 19:4021 Դեկ, 2025
  • Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են․ Ճանապարհային դեպարտամենտ 17:5721 Դեկ, 2025
  • Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով․ Ավինյանը՝ «Երևան» նվագախմբի մասին 17:3821 Դեկ, 2025
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին 17:2121 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան 16:2421 Դեկ, 2025
  • Հրդեհ Շինուհայր գյուղում․ այրվել է 400 հակ կուտակած անասնակեր 15:3121 Դեկ, 2025
  • Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում 13:5121 Դեկ, 2025
  • Այսօր ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան 13:4121 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Լուսինե Հարությունյան 13:1321 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում 12:1621 Դեկ, 2025
  • Վարչապետը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում 11:3221 Դեկ, 2025
  • Բարեկարգ ու ժամանակակից խաղահրապարակներ Կենտրոն վարչական շրջանում 11:1921 Դեկ, 2025
  • Ժամը 10:20-ի դրությամբ Աբովյան-Չարենցավանի և Դիլիջանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 10:3221 Դեկ, 2025
  • Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում 09:1021 Դեկ, 2025
  • «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 240 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0021 Դեկ, 2025
  • Հայկական պատվիրակությունը Եգիպտոս կգործուղվի 00:4821 Դեկ, 2025
  • Չեռնոգորիայի ԱԳ նախարարը ողջունել է վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքները 00:2721 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 21-ի եղանակային կանխատեսումները 23:5420 Դեկ, 2025
  • ՔՊ վարչությունը հանդիպել է համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած մի շարք կուսակցականների հետ 23:1620 Դեկ, 2025
  • Հայացք դրսից` եկեղեցու ներսում կատարվողին. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4020 Դեկ, 2025
  • Այսօրվա նիստը տևեց 8.5 ժամ․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 22:3020 Դեկ, 2025
  • Պատմական առավելագույն մակարդակի են հասել Հայաստանի պահուստները. ինչ են տալիս դրանք երկրին 22:1720 Դեկ, 2025
  • «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է 21:5820 Դեկ, 2025
  • Մաթոսավանքի անտառամիջյան ճանապարհին քաղաքացին կնոջ և երեխաների հետ մոլորվել է 21:4820 Դեկ, 2025
  • Կառավարությունը վարում է գյուղում ապրելը հնարավոր դարձնելու քաղաքականություն. վարչապետ 21:3420 Դեկ, 2025
  • Ամազոնի արևադարձային անտառը սկսում է անցումը դեպի նոր կլիմայական վիճակի 21:2520 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | 2018-ի հեղափոխությունից հետո տնտեսությունն աճել է ավելի քան 50%-ով. վարչապետ 21:0020 Դեկ, 2025
  • Բալար. ամերիկյան կինոկերպարների հայ քանդակագործը 20:5620 Դեկ, 2025
  • Բարիատրիկ վիրահատություններ՝ Հայաստանում 20:4420 Դեկ, 2025
  • Գերմանաբնակ հայ նկարիչ-վերականգնողի օրագիրը 20:3320 Դեկ, 2025
  • Խաղաղության համաձայնագիր կարող է և չլինել. Զելենսկի 20:2420 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.12.2025 20:1620 Դեկ, 2025
  • Հոգեբանական կենտրոններ՝ մարզերում 20:0420 Դեկ, 2025
  • Լոնդոնը Վրաստանին կոչ է արել խոչընդոտել «ստվերային նավատորմի» միջոցով ռուսական նավթի մատակարարմանը 19:4820 Դեկ, 2025
  • Նորապսակ զույգերը կարող են անվճար հետազոտվել, եթե ամուսնության վկայական ունեն 19:3620 Դեկ, 2025
  • Հունաստանը և Իսրայելը խոչընդոտում են F-35-երը ձեռք բերելուն․ Գյուլեր 19:2420 Դեկ, 2025
  • Թափոնից՝ էներգիա. հետազոտում են ԵՊՀ գիտաշխատողները 19:0920 Դեկ, 2025
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՍԾՏՀԿ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին վերահաստատել է ՀՀ-ի կառուցողական ներգրավվածությունը Կազմակերպության շրջանակներում 18:4920 Դեկ, 2025
  • Գործնական գիտելիքներ՝ ապագա բժիշկներին. Վարդենիսի ԲԿ-ում ուսումնական կենտրոն է բացվել 18:3820 Դեկ, 2025
  • Պուտինը չէ, որ պետք է որոշի՝ երբ և ինչ ձևաչափով կանցկացվեն ընտրությունները. Զելենսկի 18:2120 Դեկ, 2025
  • Գրքի համահայկական փառատոն՝ Լիբանանում 18:0620 Դեկ, 2025
  • Տելեգրամյան խաբեություն՝ բարեգործության անվան տակ 17:4920 Դեկ, 2025
  • Երկու դպրոց՝ մեկ գյուղում. Արագածավանում ակտիվ շինարարություն է 17:3220 Դեկ, 2025
  • Բայրամովը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը 17:1920 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | ՆԱՏՕ-ՀՀ նոր գործընկերության փաստաթուղթը հուսով ենք համաձայնեցնել 2026-ին. Շեկերինսկա 17:0020 Դեկ, 2025
  • Թուրքիան ու ԱՄՆ-ը աշխատում են Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր 16:5720 Դեկ, 2025
  • Աբովյան քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 16:4120 Դեկ, 2025
  • Պուտինը մտադիր չէ սահմանափակվել միայն Ուկրաինայով. Զելենսկի 16:3420 Դեկ, 2025
  • Եղեգնաձորում հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը 16:2720 Դեկ, 2025
  • Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ 16:1020 Դեկ, 2025
  • Օդեսայի մարզում ռուսական հարվածներից զոհվել է 8 մարդ, շուրջ 30 քաղաքացի տուժել է 15:5220 Դեկ, 2025
  • Վաշինգտոնը պատրաստ է շարունակել գործակցությունը Ադրբեջանի հետ 15:3420 Դեկ, 2025
  • ԿԿՀ հայտարարագիր կներկայացնեն նաև դպրոց-մանկապարտեզների տնօրենները 15:1620 Դեկ, 2025
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է նոր գրադարան 14:5420 Դեկ, 2025
  • Միացյալ Նահանգները սկսել է հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման թիրախներին 14:3820 Դեկ, 2025
  • Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ օրատորիայի առաջնախաղը 14:2620 Դեկ, 2025
  • Կիևի պատվիրակությունը Մայամիում հանդիպել է ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ 14:1320 Դեկ, 2025
  • Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 13:5920 Դեկ, 2025
  • 2025 թվականին ՊԵԿ-ում կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն մեխանիզմների բարելավումն աննախադեպ մեծ թափ է հավաքել 13:4820 Դեկ, 2025
  • Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը 13:3620 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Էլիզաբեթ Առաքելյան 13:2720 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման աշխատանքը 13:1420 Դեկ, 2025
  • Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության. ՀՀ-ում ՄԹ դեսպանի շնորհավորական ուղերձը 13:0620 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Տելեգրամի գողացված էջով կարող են ձեր փոխարեն մասնակցել բոտային հարձակումների 13:0020 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ի խնդիրն է հասկանալ, թե ինչ կարող են կորցնել Ռուսաստանն ու Ուկրաինան, և ինչ են ակնկալում ստանալ. Ռուբիո 12:4820 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:3420 Դեկ, 2025
  • Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը 12:1620 Դեկ, 2025
  • Դեսպան Ղևոնդյանը և Ղազախստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները 11:5920 Դեկ, 2025
  • 2026 թ. Հայաստանում կգործի ապահովագրական համակարգը 11:4220 Դեկ, 2025
  • Արսեն Թորոսյանը ՄՍԾ Կոտայքի տարածքային կենտրոններում ծանոթացել է անապահովության գնահատման պիլոտային համակարգի խնդիրներին 11:2420 Դեկ, 2025
  • Այնթափ գյուղի ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 10:4120 Դեկ, 2025
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 10:2320 Դեկ, 2025
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ Վայոց ձորում և Սյունիքում հիմնադրել է երեխաների համար նախատեսված երկու կենտրոն 10:1720 Դեկ, 2025
  • «Էվոկաբանկ»-ը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 532 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:1520 Դեկ, 2025
  • Կոջոյանը՝ կոջոյանցիների աչքերով 09:5220 Դեկ, 2025
  • Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը 09:2920 Դեկ, 2025
  • Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները 09:1120 Դեկ, 2025
  • ԵՊՀ գիտական խմբի նախագիծը՝ միջազգային մրցույթի հաղթող 09:0020 Դեկ, 2025
  • «Կանաչ մարգագետնի հմայքը» վեպը՝ ռումիներեն 08:4120 Դեկ, 2025
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1420 Դեկ, 2025
  • WhatsАpp-ի կեղծ էջերով հրամաններ գործընկերներին՝ պետական կառույցների աշխատողների անուններից 00:5720 Դեկ, 2025
  • Մարզական 5 ֆեդերացիաներն ամփոփել են 2025-ի աշխատանքն ու քննարկել առաջիկա ծրագրերը 00:4320 Դեկ, 2025
  • Այգեստանում նոր դպրոց է կառուցվում. այն կարող է սպասարկել մինչև 500 սովորողի 00:2720 Դեկ, 2025
  • Քաղաքացին 1 տարում 1244 կանչ է արել. հունվարից անվճար կլինի տարեկան 8 կանչը՝ չհաշված բացառություններ 00:0520 Դեկ, 2025
  • Երևան-Արմավիր ճանապարհին բեռնատարներ են բախվել. տուժածներ կան 23:5419 Դեկ, 2025
  • Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան 23:2019 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 20-ի եղանակային կանխատեսումները 23:1219 Դեկ, 2025
  • ՔՊ վարչությունը հանդիպել է 2026-ի ընտրություններում համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած մի շարք կուսակցականների հետ 23:0019 Դեկ, 2025
  • ՔՊ-ն առաջարկեց Գյումրու մանկապարտեզները անվճար դարձնել․ բյուջեի թեժ քննարկում 23:0019 Դեկ, 2025
  • Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար 22:5519 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015