Հայաստան արտաքսված մոր ու Նիդեռլանդներում թաքնվող երեխաների պատմության մութ դրվագները:
Երկու հայ անչափահասները, որոնք պետք է Հոլանդիայից արտաքսվեին Հայաստան, մնացել են այդ երկրում: Հայաստանի միգրացիոն ծառայությունից «Լուրերին» տեղեկացրին, որ Հոլանդիայի արդարադատության նախարարը երեխաներին ժամանակավոր կացության կարգավիճակ է շնորհել՝ օգտվելով իր բացառիկ լիազորությունից: