• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան. Մեծ բանավեճ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան.... 22:34
Այլ հայացք 102-րդ ռազմաբազայի խնդրին Այլ հայացք 102-րդ ռազմաբազայի խնդրին 15:32
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում Tour of Armenia-ի եզրափակիչ՝... 13:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Եթերում հնչած հեքիաթների, թնդանոթներով ճնճղուկների վրա չկրակելու ու հայտնիների անհայտ գործերի մասին
Մշակույթ
23:3208 Փտր, 2015

Եթերում հնչած հեքիաթների, թնդանոթներով ճնճղուկների վրա չկրակելու ու հայտնիների անհայտ գործերի մասին

Հայաստանում և Սփյուռքում ամենամեծ լսարան ունեցող հաղորդումներից մեկը՝ «Երգ երգոցը», եթերում է արդեն հինգ տարի։

Հայաստանում և Սփյուռքում ամենամեծ լսարան ունեցող հաղորդումներից մեկը՝ «Երգ երգոցը», եթերում է արդեն հինգ տարի։ Այս տարիների ընթացքում եթեր է հեռարձակվել մոտ 405 թողարկում։ Երաժշտական նախագիծը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Լիբանանում, Արցախում։ Մենք զրուցեցեցինք հաղորդման «հայրերից» մեկի՝ սցենարի հեղինակ Լևոն Գալստյանի հետ։

Ե՞րբ և ո՞ւմ մոտ հղացավ հաղորդման ստեղծման գաղափարը։
- Հանրային հեռուստաընկերությունը կարեւորեց հայկական երգ ու երաժշտության հանրահռչակման անհրաժեշտությունը եւ առկա բացը լրացնելու նպատակով ստեղծվեց «Երգ երգոցը»: Հաղորդման վերնագրի հիմքում ընկած է աստվածաշնչյան պատմությունը։ Ինձ առաջարկեցին միանալ, ես հաճույքով համաձայնեցի ու ցայսօր գրում եմ հաղորդման սցենարները։ Եվ հրաշալի է, որ Առաջին ալիքի այսօրվա ղեկավարները պատշաճ հոգածությամբ են վերաբերվում հաղորդաշարին և ամեն կերպ աջակցում մեր ստեղծագործական որոնումներին:

Ո՞ր ժամանակաշրջանում ստեղծված երգերն են տեղ գտնում ծրագրում։
- Միջնադարից մինչև 1990-ականներ. շարականներ, տաղեր, հոգևոր երաժշտություն՝ այդ տարիների ընթացքում ստեղծված լավագույն կատարումներն այս կամ այն կերպ արժանանում են մեր ուշադրությանը։ Հաղորդումը գործ ունի հանրության հետ առավել մեծ շփման մակերես ունեցող զանգվածային երգի հետ։  Իսկ երգերի առյուծի բաժինը, իհարկե,  20-րդ դարինն է։

Ի սկզբանե ո՞րն էր հաղորդաշարի նպատակը։
- Մենք ներկայացնում ենք ոչ միայն երգը, այլև երգի ստեղծման ժամանակը, ինչը մեզ հնարավորություն է տալիս խոսելու այն միջավայրի մասին, որի ծնունդն է տվյալ ստեղծագործությունը։ Ավանդույթը սոսկ պահպանելն ու նրա առջև խնկարկելը երբեք չի եղել մեր գերխնդիրը: Մենք սոսկ անցյալի գոյապահպանությամբ չենք զբաղվում։ Մեր նպատակն այլ է. երիտասարդ ստեղծագործողներին հնարավորութուն տալ հաղորդակցվելու անցյալ երգային մշակութի  լավագույն նմուշներին։
Տարիների ընթացքում «Երգ երգոցը» դարձավ մի խողովակ, որի միջոցով հիշեցնում ենք  լավագույն և հատկապես կենսունակ ավանդույթները, սակայն չմոռանանք, որ  ամեն հին բան չէ, որ լավ է։ Կարևորը տվյալ նյութի որակն է: Ինձ համար շատ կարևոր է փորձագետների մասնագիտական խորհրդատվությունը. հաղորդման կողքին մշտապես կանգնած են մեր այսօրվա կոմպոզիտորները, որոնց խորհուրդները նպաստում են գրագետ հեռուստատեսային արտադրանք ստեղծելուն։
Արվեստը, ի տարբերություն գիտության, ինքն իրեն չի ոչնչացնում, հակառակը՝ լրացնում է։ Ցանկացած նոր գիտական նվաճում ջնջում է նախորդին։ Իսկ արվեստում տեղի է ունենում քանակական կուտակում։

Ո՞ր թիրախային լսարանն է ընդգրկում հաղորդաշարը։
- Կարևորում եմ երիտասարդական թիրախը։ Հաղորդումն ավագ սերնդին տալիս է հնարավորություն բավարարելու իրենց կարոտախտը, վերհիշելու իրենց լավագույն տարիների երգերը, շունչը։ Իսկ ջահելները հաղորդակցվում են բոլորովին նոր նյութի։ Երգերից շատերին նրանց ծանոթ չեն, ու կհավանեն, թե ոչ՝ կախված է մատուցման ձևից։ Յուրաքանչյուր մշակութային արժեք հնարավոր է այնպես փաթեթավորել, որ նույնիսկ շարականը հետաքրքրի 21–րդ դարի երիտասարդներին։

Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին։
- Օրինակ, հենց նույն շարականների դեպքում եղան բազում քննադատություններ։ Մարդկանց մի մասը պատրաստ չէր դրան։ Շատերը  կարծում են, որ կան արժեքներ, որոնք բացարձակապես անձեռնմխելի են, հատկապես Կոմիտասի գործերը։ Ամբողջ խնդիրն այն է, թե ում ձեռքերում է փոփոխության ենթարկելու գործիքը։

Եվ… վստահելի՞ ձեռքերում է։
- Ստեղծագործական խումբն ամեն ինչ անում է դրա համար։ Մասնավորապես, երաժիշտները մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում, փորձում չաղավաղել առանցքային երաժշտական թեման, մայր մեղեդին, ոչինչ չմոգոնել։

Շա՞տ եք շեղվում սցենարից։
- Ոչ։ Ավելին, կցանկանայի, որ ավելի շատ լինեին իմպրովիզները։

Ի՞նչ արտառոց դեպքեր են եղել նկարահանումների ընթացքում։
- Մի անգամ ցավալի դեպք եղավ. նոր վիրահատված տարիքով մի մարդ իրեն վատ զգաց հենց հաղորդման տաղավարում։ Ցավոք, որոշ ժամանակ անց մահացավ: Հաղորդումը նվիրված էր Սասնա երգերին, սակայն այն այդպես էլ եթեր չգնաց, բնականաբար։

Եղե՞լ է հաղորդում, որը նվիրված էր ոչ միայն հասարակության, այլև անձամբ Ձեզ համար անհայտ ստեղծագործողի։ Եվ ինչպե՞ս եք այդ դեպքում կառուցում սցենարը։ Չէ՞ որ նրա մասին ինֆորմացիա ինտերնետում հնարավոր չէ գտնել։
- Ցավոտ թեմայի անդրադարձաք։ Իրոք, համացանցում բազում հայ երգահաններ, երգիչներ թերի են ներկայացված։ Օրինակ, եղել է այսպիսի երգիչ՝ Րաֆֆի Հովհաննիսյան։ Նա Ռուբեն Մաթևոսյանի, Օֆելյա Համբարձումյանի ժամանակակիցն էր։ Իմ սերնդակիցները նրան հիշում են, սակայն ինտերնետում դժվար չէ կռահել, թե որոնմանը համապատասխան ինչ ինֆորմացիա է տրվում։ Նույնն էր իրավիճակը նաև Ռուսլան Գալստյանի, Սասուն Պասկևիչյանի դեպքերում։

Փաստորեն, դուք հիմա ակամայից նաև երաժշտագետ եք։ Իսկ ինչպե՞ս եք վարվում նման դեպքերում։
- Բարեբախտաբար, կան մարդիկ, ովքեր այդ ուղղությամբ որոշակի աշխատություններ ունեն։ Օրինակ, իմ լավ բարեկամ Սամվել Հարոյանը երգահանների մասին որոշակի հետազոտություններ ունի, ուշագրավ մատենաշար է հրատարակում, որը կարող է ծառայել որպես երաժշտագիտական ուղեցույց։

Երբևէ չե՞ք մտածել ինքներդ հարստացնել ինֆորմացիան ինտերնետում, դառնալ վիքիպեդիայի խմբագիր և ձեր ունեցած ամբողջ ինֆորմացիան զետեղել ինտերնետում՝ դրանով իսկ թեթևացնելով հաջորդ փնտրողների գործը։
- Ես զգուշությամբ և մեծ հարգանքով եմ վերաբերվում բոլոր գիտություններին, այդ թվում և երաժշտագիտությանը։ Ըստ այդմ, համոզված եմ, որ այդ աշխատանքը պետք է անեն մասնագետները։ Արժանահավատ տեղեկույթ միայն նրանք կարող են տալ։ Սխալներն այստեղ աններելի են։ Իհարկե, սիրողական մակարդակի զրույցներ կարելի է ծավալել ֆեյսբուքային հանրագրերում, ինչ-որ ֆորումներում, բայց մասնագիտական բարեխղճությունը անվերապահ անհրաժեշտություն է։

Հաղորդավար-սցենարիստ բախումներ լինո՞ւմ են։
- Ասեմ անկեղծ՝ ոչ։ Խորենն իր արտիստական և մտավորական կերպարով միավորում է հինն ու նորը։ Նա երիտասարդ է, թարմ են պատկերացումները, սակայն նրա պատասխանատու վերաբերմունքը նյութին գնահատվում և շահեկանորեն է ընկալվում լսարանի կողմից։ Նա հավասարապես ընդունելի է թե՛ երիտասարդ, թե՛ ավագ սերնդի համար։ Նա օժտված է այդ կարևոր առանձնահատկությամբ։ Բացի այդ, աշխատանքի ընթացքում իր որոշիչ խոսքն է ասում նաև այն, որ մենք վաղուց իրար գիտենք, ծանոթ ենք միմյանց աշխատաոճին։

Լինո՞ւմ են բառեր, որոնք բնորոշում են անձամբ Ձեր լեզուն, Ձեր խոսքը, բայց սցենարի մեջ տեղ չեն գտնում, քանի որ հաղորդավարը կդժվարանա դրանք արտաբերել։
- Եթե բառն ընկալելի չէ հաղորդավարին, ապա այն հաստատ չի ընկալվի նաև հանդիսատեսի մի մեծ զանգվածի կողմից։ Ըստ այդմ, խուսափում եմ ճռճռան խոսքեր գրելուց։

Այսպիսով, կարելի՞ է արձանագրել, որ «Երգ երգոցի» թիրախային լսարանն անձամբ Ձեզ համար ամփոփված է հաղորդավարի մեջ։
- Այո, եթերում հնչող խոսքին պետք է վերաբերվել շատ զգուշությամբ։ Սա այն վայրը չէ, որտեղ կարող եմ հագուրդ տալ իմ լեզվաոճական նախասիրություններին։ Հեռուստատեսությունը  մետաքսե թակարդ է, հարկավոր է չափը պահել, զգույշ աշխատել։ Այս հաղորդման ամենակարևոր ձեռքբերումներից է այն, որ ժամանակակից երգիչները հնարավորություն են ստանում հանդես գալ կենդանի կատարումներով։ Շատ արժեքավոր է այն, որ հաղորդման ժամանակ մշտապես հնչում է կենդանի ձայն։ Նկատել եմ, որ դա շատ ողջունվում է նաև հանդիսատեսի կողմից։

Ինչպե՞ս եք վերաբերվում պաթոսին, երբ է այն կիրառելի, երբ՝ ավելորդ։
- Պաթոսն այնքան էլ վնասակար չէ, որքան կարծում են շատերը։ Կան առիթներ, որոնք ենթադրում են հենց նման պաթետիկ տեքստեր, օրինակ, բանակի օրը։ Յուրօրինակ գավառամտություն է, երբ ասում են, որ պաթոսը միշտ ավելորդ է։ Ես զերծ եմ բարդույթներից, կարծում եմ, որ այո, երբեմն պետք է լինի նաև պաթոս։  Ամբողջ հարցն այն է՝ որքանով է դա տեղին։ Թնդանոթներով պետք չէ կրակել ճնճղուկների վրա և հակառակը։

Ի՞նչը կցանկանայիք փոխել «Երգ երգոց» հաղորդման ձևաչափում։
- Անկեղծ ասած, կգերադասեի, որ ավելի շատ լիներ բանավեճը տաղավարում։ Հիմա դա գրեթե բացակայում է, սակայն ոչ մեր մեղքով։ Սա այն հաղորդումն է, որի ժամանակ պետք է թացը չորից առանձնացնենք։  Նաև ցանկալի է, որ դահլիճը վարակվի երգով, վեր կենա, պարի, չամաչի։  Ո՜ւր էր թե, մի քիչ ավելի թեթև ազգ լինեինք, առավել անկաշկանդ։

Ո՞ր թողարկումն է առավել տպավորվել։
- Մի անգամ եթերում հեքիաթ եմ պատմել։ Վերցրել եմ երգեր, որոնց դրվագները միացնելով, ստացել եմ ամբողջական պատմություն մի ավտոտեսուչ տղայի ու նրա սիրած աղջկա մասին։ Մի անգամ էլ անդրադարձել էինք մի երևանցու, ով սրճարանում նստած վերհիշում է երևանյան երգերը։ Ու նրա աչքի առջևով անցնում են վերջին տարիներին ծնված լավագույն երգերը։ Փորձում ենք հետաքրքիր դարձնել ամեն մի հաղորդում, օրինակ՝ ապրիլի մեկին կատակների հիման վրա ենք կառուցում սցենարը։ Սակայն թեմաներին նույնպես պետք է ընտրողաբար մոտենալ, ինչպես Փափազյանն էր ասել՝ «Ամեն սև բան Օթելլո չէ»։ Ի դեպ, առաջիկայում ծրագրում ենք Ռոբերտ Ամիրխանյանին և Կոնստանտին Օրբելյանին նվիրված հաղորդումներ։ Այնպես որ, ինչպես հաղորդման վերջում է ասվում` կհանդիպենք:

Դիտումների քանակ282
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Առաջին ալիքի ամենասիրված ու սպասված հողորդաշարերից մեկը նշում է 5-ամյակը 22:4308 Փտր, 2015 Առաջին ալիքի ամենասիրված ու սպասված հողորդաշարերից մեկը նշում է 5-ամյակը Մշակույթ
  • Առաջին ալիքի «Երգ երգոց» հաղորդաշարը նշում է հոբելյանական 5-ամյակը 13:4506 Փտր, 2015 Առաջին ալիքի «Երգ երգոց» հաղորդաշարը նշում է հոբելյանական 5-ամյակը Հասարակություն
  • Առաջին ալիքը պատրաստվում է ամանորի տոնական եթերին 22:5621 Դեկ, 2014 Առաջին ալիքը պատրաստվում է ամանորի տոնական եթերին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ 23:1913 Սեպ, 2026
  • Հրդեհ Էջմիածնում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից բնակարաններ 23:0313 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի հաղթողի կոչմանն արժանացած Սիմոնե Ռականին մրցանակը հանձնել է վարչապետը 22:5213 Սեպ, 2026
  • Չի կարողանում իր տարածքը պաշտպանել, ուր մնաց՝ մեզ Թուրքիայից պաշտպանի. փորձագետը՝ ռազմաբազայի մասին 22:4913 Սեպ, 2026
  • Վարչապետի տիկնոջ սկսած արշավը դարձել է ընտանեկան բռնության դեմ օրենսդրական փաթեթի հիմք 22:4413 Սեպ, 2026
  • Ամփոփվեց Tour of Armenia մրցաշարը. այն կլինի շարունակական. վարչապետ 22:3013 Սեպ, 2026
  • Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհից հեռացրել են տապալված ծառը՝ վերականգնելով երթևեկությունը 22:2213 Սեպ, 2026
  • Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան. Մեծ բանավեճ 21:5913 Սեպ, 2026
  • Անշարժ գույքի շուկայում գործարքների և գների աճը տրամաբանված է, ըստ մասնագետների, միտումը կպահպանվի 21:4213 Սեպ, 2026
  • Լուրեր | ՀՀ-ում ռուսական ռազմաբազան խոտանված մեքենայի նման ընդամենը տեղ է զբաղեցնում. փորձագետ 21:0013 Սեպ, 2026
  • Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան 20:3013 Սեպ, 2026
  • «Սարոյանը սիրում էր Հայաստանը, սիրում էր հայ լինելը» | Հարցազրույց Սքոթ Սեդրակյանի հետ 20:0313 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 13.09.2026 19:2313 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հետևողական հսկողական միջոցառումները անտառների պահպանության ուղղությամբ 18:5113 Սեպ, 2026
  • Tour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆ 18:3513 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Tour of Armenia հեծանվավազքի մրցանակաբաշխությանը 17:3913 Սեպ, 2026
  • Նոր խթան Հայաստանի հեծանվային սպորտին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:1613 Սեպ, 2026
  • Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին 16:5713 Սեպ, 2026
  • Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը 15:1713 Սեպ, 2026
  • Հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է․ եղանակը Հայաստանում 14:1913 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երևանյան փուլի առաջին շրջանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:5013 Սեպ, 2026
  • Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում 13:3413 Սեպ, 2026
  • #DipTalk դեսպանների հետ. նոր դեսպանությունների հիմնում 13:1913 Սեպ, 2026
  • Ղազար Միրզոյանի տիեզերական ճամփորդությունը 13:1613 Սեպ, 2026
  • Մեր ժամանակների հերոսը․ Հասմիկ Մովսիսյան 13:1413 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում 13:1013 Սեպ, 2026
  • Վարչապետը Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել է պատարագի 13:0413 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարք Իջևանում և Հայաստանի այլ քաղաքներում 12:2413 Սեպ, 2026
  • «Ֆլեշ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 294 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 12:1513 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզում 11:2913 Սեպ, 2026
  • Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ 11:2613 Սեպ, 2026
  • Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը 10:2613 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0913 Սեպ, 2026
  • Նոր մասնագիտությունների առաջին շրջանավարտները 00:5713 Սեպ, 2026
  • Արմեն Սարգսյանի «Բացակայություններ»-ը՝ ընթերցողի սեղանին 00:4213 Սեպ, 2026
  • Պատրաստ ենք գործակցել BRICS-ի պետությունների հետ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության. Սի Ծինփին 00:2713 Սեպ, 2026
  • Ֆրանսիս Վեբեր՝ աշխարհահռչակ ֆիլմերի հայ սցենարիստը 00:1013 Սեպ, 2026
  • Գյումրիում հարևանների միջև ծեծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել 23:4512 Սեպ, 2026
  • Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կմ. հայտնի են Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի հաղթողները 23:2312 Սեպ, 2026
  • Բարձր վարձատրվող հեշտ աշխատանք են առաջարկում և գումար հափշտակում. 15 տուժող դիմել է իրավապահներին 22:5512 Սեպ, 2026
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015