Եվրամիության անդամ երկրների զինված ուժերի ներկայությունը Պարսից ծոցում և տարածաշրջանում այսուհետ այլ կերպ կդիտարկվի, քանի որ դրանք այժմ դասակարգվում են որպես ահաբեկչական կազմակերպություն: Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայեի խոսքով՝ կարելի է կռահել, թե ինչպիսին կլինեն դրա հետևանքները:
ԵՄ խորհուրդը փետրվարի 19-ին պաշտոնապես որոշել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դասել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Ի պատասխան՝ փետրվարի 21-ին Իրանը ԵՄ բոլոր անդամ երկրների ռազմածովային և ռազմաօդային ուժերը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների շարքում:
Միջազգային անցուդարձը՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: