ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Վարդանի Մաթևոսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 14.1-ին հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով` Դավիթ Վարդանի Մաթևոսյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ։
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Էդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։