Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1940 թ․ ծնված Զվարդ Գաբրիելյանը։
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նա փետրվարի 22-ի ժամը 12.45-ի սահմաններում Աճառյան փողոցի իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել։
«Զվարդ Գաբրիելյանին տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Ավանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 112»,- ասվում է հաղորդագրությունում։