Թվային նոր գործիքն արդեն հասանելի է։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
Խոսքը «ArMed» էլեկտրոնային առողջապահական համակարգում ներդրված հնարավորության մասին է, որի միջոցով բուժառուն կարող է իր ընտրած բժշկին տրամադրել իր բժշկական պատմությանը հասանելիություն։
Նախարարությունը ներկայացրել է «Արմեդ»-ում համապատասխան հասանելիությունը տրամադրելու քայլերի հերթականությունը՝ ընդգծելով, որ գործիքը նպատակ ունի պարզեցնել բուժօգնության կազմակերպման գործընթացը։
Նոր հնարավորությունը թույլ է տալիս խուսափել տարբեր հաստատություններից տեղեկանքներ և թղթային փաստաթղթեր ներկայացնելու պրակտիկայից՝ ապահովելով տվյալների անվտանգ և արագ փոխանցում բժշկին։ Սա, ըստ պատասխանատուների, էապես հեշտացնում է բուժօգնության տրամադրումը և բարձրացնում համակարգի արդյունավետությունը։
Մանրամասները՝ այստեղ։