• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությանը Այլ հայացք Հայաստանում ԵՄ... 12:01
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները 23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց... 23:27
Ֆուտբոլի աշխարհի 24-րդ առաջնությունը. Մեծ բանավեճ Ֆուտբոլի աշխարհի 24-րդ առաջնությունը.... 22:04
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 10:2924 Փտր, 2026

Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործումը շարունակում է մնալ ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը. Միրզոյան

Փետրվարի 23-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածին և հանդես է եկել ելույթով։ 

«Հարգարժա՛ն նախագահող,

Տիկնա՛յնք և պարոնա՛յք,

Ինձ համար պատիվ է ելույթով հանդես գալ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում՝ դիտորդ պետության կարգավիճակով։ Զինաթափման համաժողովի պատմական նշանակությունն ու դրա առանցքային դերը միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում անհերքելի են։ Այնուամենայնիվ, շարունակվող աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին, Համաժողովը պետք է դրսևորի նորացված քաղաքական կամք և հաղթահարի երկարամյա ընթացակարգային փակուղիները՝ համաշխարհային զինաթափման և անվտանգության ավելի լայն նպատակներն առաջ մղելու համար։

2026 թվականը վճռորոշ նշանակություն է ունենալու, քանի որ մեր պետությունները կհամախմբվեն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի 11-րդ Վերանայման համաժողովի շրջանակներում։ Հայաստանը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը և ընդգծում դրա երեք հիմնասյուների՝ չտարածման, զինաթափման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հավասարակշռված ու լիարժեք իրականացման անհրաժեշտությունը։ Մենք համարում ենք, որ առաջիկա վերանայման գործընթացը բացառիկ հնարավորություն է ընձեռում միջազգային հանրությանը՝ ևս մեկ անգամ արտահայտելու իր ընդհանուր հավատարմությունը Պայմանագրի նպատակներին ու սկզբունքներին։

Այս համատեքստում խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ապահով և անվտանգ օգտագործումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Հայաստանի կառավարությունը որդեգրել է միջուկային էներգետիկան որպես երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի առանցքային բաղադրիչ պահպանելու քաղաքականություն։ Մինչ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, մենք ուսումնասիրում ենք սահուն և անվտանգ անցման հնարավորությունները դեպի նոր միջուկային էներգաբլոկ: Այս առումով Հայաստանը ներկայումս մանրակրկիտ ուսումնասիրում է Փոքր մոդուլային ռեակտորների առկա տեխնոլոգիական տարբերակները և դիտարկում միջազգային գործընկերների ներկայացրած առաջարկները։ Ընտրության գործընթացը հիմնված է հուսալիության, երկարաժամկետ կայունության և միջուկային անվտանգության, ապահովության ու չտարածման բարձրագույն չափանիշներին մեր հավատարմության վրա։

Տիկնա՛յնք և պարոնա՛յք,

Սպառազինությունների վերահսկման ռեժիմները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ իրականացվում են բարեխղճորեն և հիմնարար սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ թափանցիկությամբ, ստուգելիությամբ, համապատասխանելիությամբ և զսպմամբ։ Այս սկզբունքներն անփոխարինելի են կանխատեսելիության պահպանման և սպառազինությունների ապակայունացնող մրցավազքի կանխարգելման տեսանկյունից։

Անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արձանագրված բեկումնային առաջընթացից հետո Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից և Միացյալ Նահանգների նախագահի վկայությամբ համատեղ Հռչակագրի ստորագրմամբ, Հարավային Կովկասում բացվել է խաղաղության, բարգավաճման և տարածաշրջանային համագործակցության նոր էջ։ Ներկայիս պայմաններն իրական հնարավորություն են ընձեռում Հայաստանի և Ադրբեջանի միջև զարգացնելու փոխկապակցվածությունը, առևտուրը և վստահության ամրապնդման միջոցները, որոնք կարող են էական դեր ունենալ խաղաղության ամրապնդման, փոխվստահության խորացման և տարածաշրջանային համագործակցության խթանման գործում։

Հարգելի՛ գործընկերներ,

Արհեստական բանականության ոլորտում տեղի ունեցող թռիչքաձև զարգացումները վերափոխում են ժամանակակից կյանքի բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ ռազմական բնագավառը: Թեև տեխնոլոգիական նորարարությունն ընձեռում է նոր հնարավորություններ, այն նաև առաջ է բերում խորքային էթիկական, իրավական և անվտանգային մարտահրավերներ, հատկապես երբ կիրառվում է պատերազմական գործողությունների վարման ժամանակ։

Միջազգային մարդասիրական իրավունքը լիարժեքորեն և առանց բացառության վերաբերելի է բոլոր զինատեսակների նկատմամբ՝ ներառյալ նրանք, որոնք ներառում են արհեստական բանականություն և ինքնավար գործառույթներ։ Մահաբեր ինքնավար ռազմական համակարգերի պարագայում, երբ հնարավոր չէ հուսալիորեն ապահովել տարբերակման, համաչափության և նախազգուշության հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը, անհրաժեշտ են պատշաճ կարգավորող միջոցներ, այդ թվում՝ սահմանափակումներ։

Ռազմական արհեստական բանականության համակարգերի մշակման, տեղակայման և կիրառման ընթացքում իմաստալից մարդկային վերահսկողության ապահովումը կենսական նշանակություն ունի։ Ուժի կիրառման վերաբերյալ որոշումները, ինչպես նաև դրանց հետևանքների համար պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը պետք է հաստատապես մնան մարդկանց ձեռքում և չեն կարող պատվիրակվել մեքենաներին։ Հայաստանն ընդգծում է, որ մարդկային դատողությունը մնում է անփոխարինելի՝ զինված հակամարտությունների ժամանակ օրինական, պատասխանատու և էթիկական վարքագիծ ապահովելու համար։

Հայաստանն առանձնահատուկ շեշտադրում է կատարում սովորական սպառազինությունների միջազգային փոխանցումների հարցում պետությունների պատասխանատվության վրա։ Զենքերը չպետք է մատակարարվեն այնտեղ, որտեղ առկա է ռիսկ, որ դրանք կարող են օգտագործվել միջազգային մարդասիրական իրավունքի կամ մարդու իրավունքների միջազգային իրավունքի խախտումներ իրականացնելու կամ դրանց նպաստելու համար, կամ քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ կերպով վնաս հասցնելու համար։ Հայաստանն ընդգծում է սպառազինությունների փոխանցման վերաբերյալ որոշումներում մանրակրկիտ, փաստահեն ռիսկերի գնահատման կարևորությունը՝ նպատակ ունենալով ապահովել, որ զենքը չնպաստի անկայունության խորացմանը կամ պետական վերահսկողությունից դուրս գտնվող բռնության հրահրմանը։

Մենք հաստատապես հավատացած ենք, որ չնայած այսօրվա բարդ ու անորոշ միջավայրին՝ մենք կարող ենք համատեղ աշխատել զինաթափման և չտարածման խնդիրները հավասարակշռված, արդարացի և կայուն կերպով հասցեագրելու ուղղությամբ։

Շնորհակալ եմ»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։

Դիտումների քանակ222
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո 15:0820 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Իջևանի քաղաքային զբոսայգու 15 հողամաս վերադարձվել է համայնքին | 20.07.2026 15:0020 Հլս, 2026
  • Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է 14:5820 Հլս, 2026
  • Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ 14:5120 Հլս, 2026
  • ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել 14:3820 Հլս, 2026
  • Իրանը հակահարվածներով պատասխանում է ԱՄՆ հարձակումներին 14:2420 Հլս, 2026
  • Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ 14:0920 Հլս, 2026
  • «Մոդուս Գրանում» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 56 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 13:5720 Հլս, 2026
  • Իրանը և ԱՄՆ-ն շարունակում են փոխադարձ հարվածները 13:4320 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն իններորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին 13:3120 Հլս, 2026
  • Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ 13:1820 Հլս, 2026
  • Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի 13:0520 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | 82 մլն դրամ թաքցված հարկ «Փարավոն»-ում | 20.07.2026 13:0020 Հլս, 2026
  • Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունները հնարավոր է համարում միայն ռազմավարական առավելության հասնելու դեպքում. IRNA 12:5420 Հլս, 2026
  • ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին 12:4520 Հլս, 2026
  • Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ 12:3620 Հլս, 2026
  • Իրանի հետ հակամարտության ընթացքում ԱՄՆ զոհերի ընդհանուր թիվը հասել է 17-ի. AP 12:2720 Հլս, 2026
  • Պա լյուբոմու ընդդիմադիր են ըլնելու, արցախցի են. կաշառքի խոստման բացահայտում՝ «Ուժեղ Հայաստանի» մասին 12:1820 Հլս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 12:0620 Հլս, 2026
  • Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն իրազեկում է 12:0220 Հլս, 2026
  • Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում 11:5120 Հլս, 2026
  • Նորոգվել և գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն 11:4020 Հլս, 2026
  • Պապոյանը ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկի հետ քննարկել է ձկնատեսակների՝ ԵՄ արտահանման հնարավորությունը 11:2820 Հլս, 2026
  • Զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿ 11:1920 Հլս, 2026
  • 2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում 11:0920 Հլս, 2026
  • Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները 10:5820 Հլս, 2026
  • Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակում է գործել Մոսկվայի մարզի վրա 10:4920 Հլս, 2026
  • Մի՛ մոռացեք՝ չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ. Նիկոլ Փաշինյան 10:3820 Հլս, 2026
  • Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ապա աշխատանքային քննարկում անցկացրել Տավուշի մարզի դատախազությունում 10:2820 Հլս, 2026
  • 6 հոգի, անուն-ազգանունն ինչյա՞ն էր, էն ցուցակում ոնց որ գրած ա, չէ՞․ ընտրակաշառքի վերաբերյալ նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից 10:0820 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Ցուցանիշը կանխատեսվածից մեղմ է. ԿԲ-ն հաշվարկել է ՌԴ սահմանափակումների ազդեցությունը 10:0020 Հլս, 2026
  • Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերել 09:2620 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 09:1020 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:5220 Հլս, 2026
  • Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ 08:2820 Հլս, 2026
  • Դեսպան Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը 08:0520 Հլս, 2026
  • Իսպանիայի հավաքականը՝ ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն 08:0020 Հլս, 2026
  • 23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները 23:2719 Հլս, 2026
  • Վատատեսական սպասումները ծայրահեղ էին. ՌԴ սահմանափակումների ազդեցությունը ՀՆԱ-ի 1.3–1.5 %-ի չափ է 22:3819 Հլս, 2026
  • Հինգ հարց՝ 9-րդ գումարման ԱԺ նիստի օրակարգում. օգոստոսի 2-ին սպասվող նիստի ընթացակարգը 22:2719 Հլս, 2026
  • ԵՄ նոր առաքելություն. ինչ խնդիր է լուծելու, և ինչ ռիսկեր է փորձում նվազեցնել Երևանը 22:1119 Հլս, 2026
  • Հարձակումների թիրախում արտաքին հարաբերություններն են. Մոսկվան շարունակում է ապատեղեկություն տարածել 22:0819 Հլս, 2026
  • Ֆուտբոլի աշխարհի 24-րդ առաջնությունը. Մեծ բանավեճ 22:0019 Հլս, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Օգոստոսի 2-ի նիստում ԱԺ-ն կընտրի ղեկավար, նույն օրը կնշանակվի վարչապետ. ընթացակարգը | 19.07.2026 21:0019 Հլս, 2026
  • Ինչպե՞ս է գործում Մխիթարյան վարժարանը Լիբանանում | Հարցազրույց Նարեկ հայր Կորյուն Ժէնանեանի հետ 19:5619 Հլս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 19.07.2026 19:1819 Հլս, 2026
  • Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ 15:3319 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին 14:3319 Հլս, 2026
  • VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ 14:2019 Հլս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում՝ կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:0619 Հլս, 2026
  • «Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան 12:4919 Հլս, 2026
  • Երևանի Մուրացանի փողոցում կրակոցներ են հնչել․ կա ձերբակալված․ ՔԿ 11:2719 Հլս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը 10:5919 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 10:4719 Հլս, 2026
  • Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին 10:1219 Հլս, 2026
  • Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 09:5719 Հլս, 2026
  • «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 128 մլն դրամի հարկ է վճարել 00:5719 Հլս, 2026
  • Հայկական ծեսերը՝ ինքնաճանաչման միջոց 00:3319 Հլս, 2026
  • Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը 00:0919 Հլս, 2026
  • Որոշել ենք չհետևել հուշագրի պարտավորություններին. Ղարիբաբադի 00:0519 Հլս, 2026
  • Պորտուգալացի ուսանողը Երևանում հայագիտություն է սովորում 23:3918 Հլս, 2026
  • Մուրացանի փողոցում դի է հայտնաբերվել․ ՆԳՆ 22:5518 Հլս, 2026
  • ԹՐԻՓՓ. ռիսկեր և հնարավորություններ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4018 Հլս, 2026
  • Ոլորտում կգործեն միասնական իրավակարգավորումներ. ՀՀ-ն առաջին անգամ Սնանկության օրենսգիրք ունի 22:2518 Հլս, 2026
  • «Սոցիալիստական մշակույթների թանգարան» Աբովյանում 21:3418 Հլս, 2026
  • «Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում 21:1318 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Պարտք վերցնել, ապա սնանկության հիմքով չվճարել այլևս հնարավոր չի լինի | 18.07.2026 21:0018 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը և տարածաշրջանի հինգ երկրիր Հորմուզի նեղուցը շրջանցող այլընտրանքային երթուղիներ են պատրաստում. Բարաք 20:5818 Հլս, 2026
  • Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա. Գևորգ Պապոյան 20:4918 Հլս, 2026
  • ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ 20:4218 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.07.2026 20:2918 Հլս, 2026
  • Երբ «հանգստացի՛ր»-ը չի օգնում. սթրեսի կառավարման դանիական փորձը՝ Հայաստանում 20:1318 Հլս, 2026
  • Իրանում զոհերի թիվը հասել է 50-ի 19:5218 Հլս, 2026
  • Նովեգիայում խոշոր հրդեհ է բռնկվել. ավելի քան 100 բնակելի տուն ոչնչացել է 19:3118 Հլս, 2026
  • Իրանը որոշել է այլևս չհետևել ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրին. Ղարիբաբադի 19:1918 Հլս, 2026
  • «Ոսկե ծիրանի» հյուրերը Դիլիջանում 18:5818 Հլս, 2026
  • էսսեն՝ քննության ձևաչափ 9-րդ դասարանցիների համար. 37 հազար սովորողների 17 տոկոսը գերազանց է ստացել 18:3718 Հլս, 2026
  • Պայքար՝ Մանկական Եվրատեսիլ 2026-ի համար. լսումներ 18:1818 Հլս, 2026
  • Անկարան կասկած չունի, որ С-400-ի և F-35-ի հարցը կլուծվի. Աքար 17:5918 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը և Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել 17:3818 Հլս, 2026
  • Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում 17:1618 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Պետբյուջեից 500 մլն դրամ՝ կամավոր ատեստավորված թանգարանների աշխատողների հավելավճարին 17:0018 Հլս, 2026
  • Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են. ՔԿ 16:5418 Հլս, 2026
  • Թրամփը կարող է բարձրացնել Կանադայի համար մաքսատուրքերը անտառային հրդեհների ծխի պատճառով 16:4118 Հլս, 2026
  • Թանգարանների աշխատողները կմասնակցեն կամավոր ատեստավորման. 57 տոկոսով վարձատրությունը կբարձրանա 16:1918 Հլս, 2026
  • Մեքսիկայում՝ Գվատեմալայի հետ սահմանից ոչ հեռու, երկրաշարժ է տեղի ունեցել 16:0118 Հլս, 2026
  • Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա 15:4118 Հլս, 2026
  • Երասխահունի նոր կրթահամալիրը հագեցած կլինի ժամանակակից բոլոր ենթակառուցվածքներով 15:1618 Հլս, 2026
  • Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ 15:0118 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Մեղրիում 14:5518 Հլս, 2026
  • Բազմաֆունկցիոնալ խաղադաշտ՝ երեխաների և մեծերի համար 14:5418 Հլս, 2026
  • Ուկրաինական ուժերը հարվածել են Ռուսաստանին. շուրջ 380 ԱԹՍ է խոցվել 14:3618 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով 14:3318 Հլս, 2026
  • Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 14:1718 Հլս, 2026
  • Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ 13:5818 Հլս, 2026
  • ՌԴ-ն երախտապարտ է Թուրքիային Ուկրաինայում կարգավորմանն աջակցելու պատրաստակամության համար. Պեսկով 13:4218 Հլս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. oդի ջերմաստիճանը էապես չի փոխվի 13:2418 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Երվանդ Զախարյանի ապօրինի որոշումներով հանգստի տարածքը դարձել է ցանկապատված՝ մասնավոր 13:0018 Հլս, 2026
  • 2025 թվականի սկզբից Միացյալ Նահանգները լքել է ավելի քան 3 միլիոն անօրինական ներգաղթյալ 12:5818 Հլս, 2026
  • Զելենսկին Թուրքիայի արտգործնախարարին պարգևատրել է «Ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով 12:4018 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015