Associated Press (AP)-ի փոխանցմամբ՝ Մեքսիկայում առնվազն 14 մարդ է մահացել «Խալիսկո նոր սերունդ» թմրակարտելի առաջնորդ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի (Էլ Մենչո) մահից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Խալիսկո, Միչոական և Գուանախուատո նահանգների իշխանությունների տվյալներով՝ զոհվածներից 7-ն Ազգային գվարդիայի զինվոր են։
Associated Press-ի փոխանցմամբ՝ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հանրությանը կոչ է արել պահպանել հանգստություն: Փետրվարի 22-ին իշխանությունները հայտարարել են 20 նահանգում գործող թմրակարտելի ավելի քան 250 անցակետի մեծ մասի ապամոնտաժման մասին։ Շեյնբաումը, միաժամանակ, շեշտել է, որ դեմ է կարտելի անդամների նկատմամբ բռնությանը՝ վկայակոչելով մարդու իրավունքների պահպանումը:
Էլ Մենչոյին ձերբակալելու գործողությունը տեղի է ունեցել փետրվարի 22-ին, այդ ընթացքում հանցավոր կազմակերպության անդամները հարձակվել են հատուկ նշանակության զորքերի զինվորների վրա, հայտնել է պաշտպանության նախարարությունը։ Փոխհրաձգության ժամանակ չորս զինյալ տեղում սպանվել է, իսկ ևս երեքը, այդ թվում՝ Սերվանտեսը, ծանր վիրավորվել։ Նարկոբարոնը մահացել է Մեխիկո քաղաք տեղափոխելիս։