Հոկտեմբերի 12-14-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում կանցկացվի BCB Convent Berlin 2026 գինու և ոգելից խմիչքների միջազգային ցուցահանդեսը, որը ոլորտի խոշորագույն և հեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից մեկն է։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Հայաստանի Հանրապետությունը ցուցահանդեսին կմասնակցի երկրորդ անգամ՝ ազգային տաղավարով։
Ընդհանուր առմամբ, մինչ օրս ցուցահանդեսին մասնակցել է 566 ցուցադրող՝ աշխարհի 50 երկրներից, իսկ այցելուների թիվը գերազանցել է 12000-ը։
Ցուցահանդեսի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարելի է գտնել պաշտոնական կայքում (https://www.barconvent.com/en-gb.html)։
Մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ
հղմամբ։
«Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերոնշյալ պայմաններով սահմանված պարտավորություններից բացի, մասնակիցները հոգում են նաև կեցության և ճանապարհային ծախսերը։
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ
հղմամբ։
Գրանցման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի մարտի 3-ը` ժամը 18։00-ն։