Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է, և որ կրակոցի ձայներ են լսվել։ Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության և ՔԿ ծառայողները պարզել են, որ ԲԿ-ներ են տեղափոխվել դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։
Իրավապահների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի
մասնակից անձանց շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Առողջապահության նախարարությունից էլ
հայտնել էին, որ միջադեպի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: 1 քաղաքացի մահացել է, 3-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ինը՝ ծանր: