ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայությունը (CBP) փետրվարի 24-ից կդադարեցնի ներմուծման մաքսատուրքերի գանձումը, որն ԱՄՆ Գերագույն դատարանը մի քանի օր առաջ անօրինական էր ճանաչել: CBP-ն այս մասին հայտարարել է երկուշաբթի՝ փետրվարի 23-ին:
2025 թվականի ապրիլի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր առանձին պետությունների, այդ թվում՝ Եվրամիության երկրների համար մաքսատուրքերի խոշոր բարձրացման մասին: Նա հղում էր արել Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքին (IEEPA): 2026 թվականի փետրվարի 20-ին երկրի բարձրագույն դատական ատյանը, սակայն, որոշել էր, որ Թրամփը գերազանցել է իր նախագահական լիազորությունները:
Cargo Systems Messaging Service-ի միջոցով բեռնափոխադրողներին ուղղված հաղորդագրության մեջ CBP-ը նշել է, որ փետրվարի 24-ից սկսած՝ IEEPA-ի շրջանակներում Թրամփի նախորդ հրամանագրերի հետ կապված բոլոր մաքսատուրքային կոդերը կանջատվեն:
Միևնույն ժամանակ, CBP-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ գանձումները դադարեցնելու որոշումը չի վերաբերում այլ հիմքերով սահմանված մաքսատուրքերին՝ Ազգային անվտանգության մասին օրենքի 232-րդ և Անարդար առևտրային պրակտիկայի մասին օրենքի 301-րդ հոդվածների հիման վրա: