Հանրային հեռուստաընկերությունը ամանորին ընդառաջ անակնկալներ է պատրաստել հեռուստադիտողների համար:
Հանրային հեռուստաընկերությունը ամանորին ընդառաջ անակնկալներ է պատրաստել հեռուստադիտողների համար:
Հանրայինի ստեղծագործական թիմը եղել է հենց ֆիննական Լապլանդիայում: Այնտեղ ամեն ինչ կապված է Ձմեռ Պապի հետ՝ ձնե տնակներ, էլֆեր, բազմահազար նվերներ, զարդարված եղնիկներ, գունեղ եղեւնիներ ու հեքիաթային հերոսներ. նույնիսկ տեղի օդանավակայանն է կոչվում Սանտա Կլաուսի անունով:
Դեկտեմբերի 31-ին Արեւիկ Ուդումյանը իր հեղինակային ֆիլմում առավել մանրամասն կպատմի Լապլանդիայի ու Սանտա Կլաուսի առօրյայի մասին:
Հանրայինի տոնական երեկոն բաղկացած է լինելու երկու մասից, առաջինը համերգային հատվածն է, երկրոդը՝ «Ամանորը մեր անբաժան ընտանիքում» կատակերգական ֆիլմը: Այն հետաքրքիր դարձնելու համար կառուցվել են հայկական կենցաղին բնորոշ բազմաթիվ տաղավարներ:
Մանրամասները՝ տեսանյութում