58 տարվա ընթացքում Հանրայինը հայտնի հյուրերի պակաս չի ունեցել: Ճանաչված գրողներ, դերասաններ, երաժիշտներ ու արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ այցելել ու այցելում են մեզ: Արխիվներից ու հին աշխատակիցների ընտանեկան ալբոմներից գտել ենք այդ պահերը հավերժացրած լուսանկարները, որոնցից ամենահիշարժանները հանձնում ենք ձեր դատին:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի հարցազրույցը Ռոբերտ Մավիսակալյանի «15 օր» իրիկնային ծրագրին:

Վիլյամ Սարոյանի պատմական այցը Հանրային հեռուստաընկերություն տևեց ընդամենը մեկ օր, բայց արդյունքում արվեցին երկու տասնյակից ավելի լուսանկարներ: Մենք առանձնացրեցինք դրանցից մի քանիսը:

1968-ի հոկտեմբերին առաջին անգամ նշեցին «Էրեբունի-Երևան» տոնը: Տոնակատարություններին միացավ նաև մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:

Երաժշտական հաղորդումների խմբագիր Քնարիկ Փիլոսյանը բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի հետ:

Քնարիկ Փիլոսյանը ՀՀ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի հետ:

Հռչակավոր սովետական երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միքայել Թարիվերդիևն իր մասին ֆիլմի նկարահանումների ընթացքում:

Կոմիտասի անվան լարայի քառյակը հայտնի ջութակահար Յուրի Յանկելևիչի հետ:

Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը Գյումրիում անցկացած դուդուկի փառատոնի ժամանակ:

ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը, Խորեն Աբրահամյանը և ուսումնական հաղորդումների խմբագրության գլխավոր ռեժիսոր Արթուր Մինասյանը «Չաո» հեռուստաներկայացման նկարահանումներին: