Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Զովք գյուղի մանկապարտեզի լուսանկարը նախկինում և ներկայում:
«Մեր կառուցած հերթական ԴՂՅԱԿԸ:
Խորհրդային տարիներին կառուցված Զովք գյուղի մանկապարտեզի շենքը վաղուց անմխիթար վիճակում էր, սանիտարահիգիենիկ նորմերին անգամ չէր համապատասխանում։
Այսօր գյուղն ունի նոր, ժամանակակից ու գույքով հագեցած մանկապարտեզ։ Բարով վայելեք Զովքի սիրելի փոքրիկներ»,- գրել է Չախոյանը։