• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները. խորհրդատվական տեսանյութ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է... 15:39
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով ՀՀ բանակի զինծառայողների մարզումները... 13:02
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է... 11:54
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Դպրոց գնալուց առաջ առնվազն մեկ տարի երեխաները պետք է ընդգրկվեն նախադպրոցական կրթության մեջ. Թամարա Սարգսյան
Հասարակություն
17:3203 Ապր, 2026

Դպրոց գնալուց առաջ առնվազն մեկ տարի երեխաները պետք է ընդգրկվեն նախադպրոցական կրթության մեջ. Թամարա Սարգսյան

Նախադպրոցական կրթության հասանելիությունը Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրի առանցքային բաղադրիչներից է։ Սահմանված է, որ մինչև 2030 թ․ դպրոց գնալուց առաջ առնվազն մեկ տարի երեխաները պետք է ընդգրկված լինեն նախադպրոցական կրթության մեջ։ Այս թիրախի ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները «Արմենպրեսի» մամուլի սրահում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։

Նա, մասնավորապես անդրադարձել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում և հարակից օրենքներում վերջերս իրականացված փոփոխություններին և «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում նոր մանկապարտեզների և նախակրթարանների կառուցմանը՝ շեշտելով, որ կատարված աշխատանքների արդյունքում նախադպրոցական կրթության մեջ 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունն աճել է։

Թամարա Սարգսյանի խոսքով՝ 2021 թվականի դրությամբ 3-5 տարեկան երեխաների միայն 64.3%-ն էր ընդգրկված նախադպրոցական հաստատություններում, ընդ որում՝ Հայաստանում կար 229 բնակավայր, որտեղ ընդհանրապես նախադպրոցական կրթությունը հասանելի չէր, այսինքն՝ որևէ տեսակի հաստատություն չէր գործում։ Այս ուղղությամբ իրականացվել են ինչպես իրավական ծավալուն փոփոխություններ, այնպես էլ հաստատությունների կառուցման և նորոգման մեծածավալ աշխատանքներ։ Արդյունքում՝ 2025 թվականի ավարտին 3-5 տարեկանների ընդգրկվածությունը նախադպրոցական համակարգում հասել է 81%-ի. նպատակն է՝ մինչև 2030 թվականը հասնել 95% ցուցանիշի։

Նոր կառուցվող 301 մանկապարտեզներում աշխատանքներն ավարտվել են

Հանրակրթության վարչության պետի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին նախակրթարանների թիվը զգալիորեն աճել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։ 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված 500 նախադպրոցական հաստատության կառուցման և նորոգման ծրագիրը մեծ ծավալով ընթանում է․ այս պահին արդեն 301 հաստատությունում աշխատանքներն ավարտվել են, որոնցից 125-ը նախակրթարաններ են, 176-ը՝ մանկապարտեզներ։

«Նախադպրոցական ծառայության հասնելիություն չունեցող բնակավայրի թիվը դպրոցաշինության ծրագրի շրջանակում նվազել է՝ 229-ից հասնելով 87-ի։ Ուսումնասիրություններ են կատարվում, առանձնացվում են տարածքներ՝ նոր նախակրթարաններ հիմնելու և բոլոր բնակավայրերում նախադպրոցական կրթության հասանելիություն ապահովելու նպատակով»,- ասել է Թամարա Սարգսյանն ու տեղեկացրել՝ նախակրթարաններում կրթությունն անվճար է և ֆինանսավորվում է պետության կողմից։

Թամարա Սարգսյանի դիտարկմամբ՝ փոփոխությունները նաև կօգնեն մեղմելու մանկապարտեզների հերթերը, հատկապես այն բնակավայրերում, որտեղ երեխաները ստիպված էին երկար սպասել։

Նախակրթարանների մասին տեղեկատվությունը, հաստատությունների ցանկը հասանելի է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (emis.am)։ Երևանում և մարզերում նախակրթարանների բաշխվածությունը համեմատաբար համաչափ է․ դպրոցների շուրջ 30%-ում գործում են նախակրթարաններ։

Ներկայում մանկապարտեզների ընդունելությունը թվայնացված է, իսկ նախակրթարաններում ընդունելությունն իրականացվում է առանց էլեկտրոնային հերթագրման՝ անմիջապես դիմելով դպրոցներին։ Հետագայում այս գործընթացը ևս կթվայնացվի։

Կրթական հաստատության ղեկավարի հավակնորդների հավաստագրման ձևաչափի փոփոխություն

Թամարա Սարգսյանի տեղեկացմամբ՝ օրենսդրական փոփոխությունների մեկ այլ բաղադրիչ վերաբերում է կրթական հաստատությունների ղեկավարների հավաստագրմանը։ Նրա խոսքով՝ սա բխում է «Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններից և վերաբերում է կրթական հաստատությունների ղեկավարներին ներկայացվող աշխատանքային պահանջներին։ Մասնավորապես՝ սահմանվել է, որ պահանջվում է կա՛մ առնվազն հինգ տարվա մանկավարժական աշխատանքային փորձ վերջին տասը տարվա ընթացքում, կա՛մ երեք տարվա կառավարման փորձ կրթության ոլորտում։ Այսպիսով, մանկապարտեզների, դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարներին ներկայացվող պահանջները որոշակիորեն հավասարեցվել են։

Միևնույն ժամանակ, տարբեր հաստատություններ ղեկավարելու ցանկություն ունեցող հավակնորդները չեն կարող նույն հարցաշարով քննություն հանձնել։ Փոխվելու է քննության ձևաչափը․ եթե նախկինում գոյություն ուներ հրապարակված հարցաշար, որի հիման վրա հավակնորդները պատրաստվում էին, ապա այժմ սահմանվելու է օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի շրջանակ։ Հավակնորդները պետք է ուսումնասիրեն համապատասխան ոլորտին վերաբերող փաստաթղթերը և քննության ընթացքում պատասխանեն դրանց հիման վրա կազմված հարցաշարին։

Օրինակ՝ եթե նախկինում դպրոցի տնօրենը քննություն էր հանձնում միայն հանրակրթության ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերից, ապա այժմ, եթե տվյալ դպրոցում գործում է նաև նախակրթարան, քննությունը ներառելու է նաև նախադպրոցական ոլորտին վերաբերող հարցեր։ Եթե հաստատությունը կրթահամալիր է, ապա թեկնածուն պետք է պատրաստ լինի պատասխանել տվյալ համալիրում առկա բոլոր կրթական մակարդակներին՝ հանրակրթությանը, նախադպրոցական և միջին մասնագիտական կրթությանը վերաբերող հարցերին։

Այսպիսով, նախատեսվում են քննությունների մի քանի ձևաչափեր՝ առանձին հարցաշարեր՝ նախադպրոցականի, հանրակրթականի և միջին մասնագիտականի համար, ինչպես նաև համակցված ձևաչափեր՝ կախված հաստատության տեսակից։

20 կրեդիտի համակարգը գործում է

Ինչ վերաբերում է նախադպրոցական ոլորտում կադրերի խնդրին, ապա Թամարա Սարգսյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ պակասը վերաբերում է ոչ այնքան դաստիարակներին, որքան երաժշտական դաստիարակներին և ֆիզհրահանգիչներին։ Պատճառը համապատասխան որակավորում ունեցող մասնագետների սահմանափակ թիվն է։

«Այս ուղղությամբ նախատեսվել են երկու հիմնական նախաձեռնություններ։ Առաջինը վերաբերում է վերապատրաստումներին․ եթե անձն ունի մանկավարժական կրթություն, բայց չունի նախադպրոցական ոլորտի փորձ, կարող է մասնակցել համապատասխան դասընթացների, ստանալ 20 կրեդիտ և ձեռք բերել դասավանդելու իրավունք։ Երկրորդ նախաձեռնությունն ուղղված է հատկապես գյուղական բնակավայրերին․ նախատեսվում է ներդնել նախադպրոցական մանկավարժների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիր, որպեսզի մասնագետները կարողանան աշխատել նաև այլ բնակավայրերում»,- ներկայացրել է Թամարա Սարգսյանը։

Սոցիալական ցանցերում մինչև 15 տարեկանների մուտքի սահմանափակման մասին

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետին հարց է ուղղվել նաև մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի սահմանափակման հնարավորության վերաբերյալ: Նա նշել է՝ հարցը դեռևս քննարկման փուլում է։

«Սա միջգերատեսչական որոշում է լինելու՝ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների համագործակցությամբ։ Ներկայում իրականացվում են հետազոտություններ՝ հասկանալու հիմնական ռիսկերը, մոտեցումները և կիրառման հնարավորությունները։ Ընդհանուր մոտեցումն այն է, որ որոշակի կարգավորումներ անհրաժեշտ են, սակայն դրանց ձևաչափը դեռ քննարկվում է»,- ասել է Թամարա Սարգսյանը։

Դիտումների քանակ372
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Իրանի արտգործնախարարը ժամանել է Օման 17:3111 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3 17:1211 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Բանկերը պարտավոր են տրամադրել առցանց գործարքը արգելափակող առնվազն երեք տարբերակ. ԿԲ 17:0011 Հլս, 2026
  • Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում 16:4611 Հլս, 2026
  • Պատրաստ ենք ամբողջությամբ ոչնչացնել Իրանի տարածքները. Թրամփ 16:2911 Հլս, 2026
  • Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել 16:2311 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2 16:1011 Հլս, 2026
  • Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ ՃՈ անունից 15:5411 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները. խորհրդատվական տեսանյութ 15:3911 Հլս, 2026
  • ՋիՎան մարդանման ռոբոտը՝ Ինժեներական քաղաքում. ինչ է կարողանում անել, ինչ խնդիր է լուծում 15:2611 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ 15:0411 Հլս, 2026
  • Ակնաշենի համայնքային տանը երիտասարդները սովորում են լինել ինքնուրույն, կայացնել որոշումներ 14:4711 Հլս, 2026
  • Հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 14:2611 Հլս, 2026
  • Ֆրանսիայում հունիսի 19-ից ի վեր ջրային տարածքներում 131 մարդ է խեղդվել. BFMTV 14:0711 Հլս, 2026
  • Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում. Reuters 13:3411 Հլս, 2026
  • Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն 13:2111 Հլս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով 13:0211 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Խելացի արտադրություն՝ Ինժեներական քաղաքում. G1 մարդանման ռոբոտի հնարավորությունները 13:0011 Հլս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ 12:4811 Հլս, 2026
  • Վաշինգտոնն Իրանին վերջնագիր է ներկայացրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Axios 12:2611 Հլս, 2026
  • Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար 12:1311 Հլս, 2026
  • Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք չի լինի առանց ԱՄՆ-ին հարստացված ուրանի ամբողջ ծավալի փոխանցման. CNN 12:1211 Հլս, 2026
  • Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան 12:0011 Հլս, 2026
  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով 11:5411 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում 11:5211 Հլս, 2026
  • ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը 11:4211 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել 11:2411 Հլս, 2026
  • Թրամփը սպառնացել է Իրանի ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակել իր դեմ մահափորձի դեպքում. BBC 11:1811 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:0911 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին 10:3811 Հլս, 2026
  • Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում 10:3011 Հլս, 2026
  • Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ 10:0411 Հլս, 2026
  • Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան 09:3911 Հլս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ 09:2511 Հլս, 2026
  • Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի 09:1211 Հլս, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:5411 Հլս, 2026
  • Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից 08:3811 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1611 Հլս, 2026
  • Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները 01:1211 Հլս, 2026
  • Կոնգրեսն ու Սպիտակ տունը համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում 00:3911 Հլս, 2026
  • Համաձայնել ենք շարունակել բանակցություններն Իրանի հետ, բայց հրադադարն այլևս չի գործում. Թրամփ 00:2011 Հլս, 2026
  • Հայաստանը հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը և կարևորում է կրթության դերը այդ համատեքստում․ Անդրեասյան 00:0311 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Վիետնամ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները 23:5410 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ․ վերահաստատվել է համագործակցության խորացման պատրաստակամությունը 23:3910 Հլս, 2026
  • Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ Ազիզյան 23:3210 Հլս, 2026
  • «Պոկել էր դեմքի հյուսվածքներն ու ոսկորները վնասել». որն է վայրի կենդանիների` գյուղեր մտնելու պատճառը 23:1310 Հլս, 2026
  • Զելենսկին ստեղծել է Ռուսաստանի դեմ հեռահար ազդեցության հատուկ հրամանատարություն 22:5810 Հլս, 2026
  • COP 17. Շիրակը բացահայտում է կենսաբազմազանությունը 22:5110 Հլս, 2026
  • «Արարատբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 247 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:3610 Հլս, 2026
  • Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեծացնել համայնքների կարողությունները. ՏԿԵ փոխնախարար 22:2110 Հլս, 2026
  • Երևանում պետության ներդրումով ճանապարհների հիմնանորոգումը սկսվում է. Գյումրիում ևս ցանկ է ճշգրտվում 22:0610 Հլս, 2026
  • Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ 21:5210 Հլս, 2026
  • Ամփոփվել է «Գաղափարից մինչև պետական փորձարկում» ռազմարդյունաբերական դրամաշնորհային մրցույթը 21:4810 Հլս, 2026
  • Ժողովրդական երգը շարունակում է հնչել նոր սերնդի կատարմամբ 21:3310 Հլս, 2026
  • Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը 21:1810 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Գազի համաշխարհային շուկայում ճգնաժամ է. որքանո՞վ է խոցելի Հայաստանը | 10.07.2026 21:0010 Հլս, 2026
  • Յուլիս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5610 Հլս, 2026
  • Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից 20:5110 Հլս, 2026
  • Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք 20:4610 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում 20:4110 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 10. 2026 20:3610 Հլս, 2026
  • Վարդավառն ու հանգիստը բնությունում 20:3010 Հլս, 2026
  • Չինաստանը Ռուսաստանին մատակարարում է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ. ԶԼՄ-ներ 20:3010 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.07.2026 20:2310 Հլս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցում Դավթաշեն վարչական շրջանում, Զովունի բնակավայրում՝ հուլիսի 14-ին և 15-ին 20:2010 Հլս, 2026
  • Իսրայելը շուտով Բեյրութին կհանձնի հարավային Լիբանանում ստեղծած «անվտանգության գոտու» մի մասը. CNN 20:1810 Հլս, 2026
  • ՀՀ Կառավարությունը կրթությունը հռչակել է «ռազմավարությունների ռազմավարություն». ԿԳՄՍ նախարարը՝ Փարիզում 20:1310 Հլս, 2026
  • Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները. Թրամփ 20:0710 Հլս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով 20:0210 Հլս, 2026
  • Հրաժարվել եմ ԱԺ պատգամավորի մանդատից և շարունակում եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ. Արեն Մկրտչյան 19:5710 Հլս, 2026
  • Տոկաևը Թրամփին հրավիրել է Ղազախստան 19:5210 Հլս, 2026
  • 7-8 հոգի «Ուժեղ Հայաստանից» կգնա ՔՊ. քաղաքագետները՝ նոր ձևավորվող ԱԺ-ի, 105 թեկնածուի բացարկի մասին 19:4610 Հլս, 2026
  • Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ 19:4010 Հլս, 2026
  • Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը 19:3910 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը և Մոհամմադ ալ Քասիմը քննարկել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները 19:3510 Հլս, 2026
  • Ուկրաինայի քաղաքացիական բնակչության կորուստները գագաթնակետին են հասել մայիս և հունիս ամիսներին. Դիկառլո 19:2710 Հլս, 2026
  • Թուրքիան վաճառում է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը 19:1910 Հլս, 2026
  • Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին 19:1110 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները 19:0610 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | 105 ինքնաբացարկ՝ «Ուժեղ Հայաստան»-ում. փորձագետները տարբեր վարկածներ են առաջ քաշում 19:0010 Հլս, 2026
  • Գազի համաշխարհային պահանջարկը կկրճատվի. զեկույց 18:5710 Հլս, 2026
  • Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան 18:4910 Հլս, 2026
  • Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը 18:3810 Հլս, 2026
  • Ապատեղեկատվության դեմ իրազեկումների արշավ ՏԻՄ-երում 18:3410 Հլս, 2026
  • Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT 18:2510 Հլս, 2026
  • Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին 18:1810 Հլս, 2026
  • Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը 18:1010 Հլս, 2026
  • Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար 18:0710 Հլս, 2026
  • «Փյունիկը» հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում 17:5810 Հլս, 2026
  • Ֆիզանձը չի կարողանա ՀՀ-ից միրգ-բանջարեղեն արտահանել. ՍԱՏՄ-ն խստացնում է հսկողությունը 17:5010 Հլս, 2026
  • Ուկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. Ջաբարով 17:4010 Հլս, 2026
  • «Նոր տողից»՝ նոր ասելիքով 17:3010 Հլս, 2026
  • Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ 17:2110 Հլս, 2026
  • Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են 17:1310 Հլս, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել. ԱՀԱ 17:0410 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | 64 մլն դրամի գործարք․ Գագիկ Խաչատրյանի կնոջ և նախկին համայնքապետի գործը՝ դատարանում 17:0010 Հլս, 2026
  • Էդուարդ Հակոբյանը Երևանում գործող ժամանակավոր պահպանման պահեստներում ծանոթացել է մաքսային հսկողության կազմակերպմանը 16:5510 Հլս, 2026
  • Խնամքի հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ներկայացվել է նոր կարգավորման նախագիծ 16:4610 Հլս, 2026
  • Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը 16:3710 Հլս, 2026
  • Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի ընթացքը 16:3510 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015