Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է այցելել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը՝ Պաշտպանության նախարարության և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության աշխատակիցների ուղեկցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Թանգարանում շրջայցի ավարտին գեներալ Չաուհանը գրառում է կատարել հուշամատյանում:
Պարոն Չաուհանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիրել հուշամեդալ:
