Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, փետրվարի 16-ին՝ ժամը 15։26-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։00-ին, մարվել՝ 19։37-ին։ Այրվել են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Տուածներ չկան
Դեպքի վայրում մեկ մարտական հաշվարկ իրականցնում է հերթապահություն։