Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Վարչական դատարանի 2026 թվականի փետրվարի 13-ի վճռով բավարարվել է. անվավեր է ճանաչվել «Ալմաստ» ԲԲԸ-ի անվամբ 2006 թվականի մարտի 17-ին կատարված իրավունքի պետական գրանցումը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Կադաստրի կոմիտեում «Ալմաստ» ԲԲ ընկերության անվամբ Երևան քաղաքի Ռուբինյանց 28 հասցեում գտնվող՝ 1296 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, շուրջ 132.000 ԱՄՆ դոլարին համարժեք 49 միլիոն 623 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: