ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»-ը հայտարարել է, որ ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել ՀՀ կառավարությանը: Այս մասին տեղեկացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը:
Ըստ Մխիթար Հայրապետյանի` «Starlink»-ի տերմինալների նվիրատվությունն արվել է Հայաստանի` հատկապես բարձր լեռնային հատվածներում գտնվող հանրակրթական հաստատություններում ինտերնետային կապի խնդիրը լուծելու համար։
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում։