Շնորհավորում եմ ՔՊ ընկերներիս ներկուսակցական ժողովրդավարության նման նշաձող սահմանելու համար: Այդ մասին ասված է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Ֆեյսբուքի էջում:
«Շնորհավորում եմ պատվիրակների ձայները ստացած և իհարկե հատկապես երկրորդ փուլ անցած բոլոր թեկնածուներին։
Շնորհակալություն եմ հայտնում ՔՊ համաժողովի բոլոր պատվիրակներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության համար»,- գրել է նա:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը ևս գրառումներ են արել՝ շնորհակալություն հայտնելով իրենց տված քվեի համար:
Հիշեցնենք՝ ավարտվել է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկության ձայների հաշվարկը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ Սուրեն Պապիկյանը ստացել է 780 քվե, Գևորգ Պապոյանը ստացել է 765, Արարատ Միրզոյանը՝ 743, Վահագն Ալեքսանյանը՝ 697, Արսեն Թորոսյանը՝ 620 քվե, Դավիթ Խուդաթյանը՝ 597: