Մտավախություն՝ եթե ատոմակայանը այս տարի նախատեսվածից 3 ամսով ավելի է վերանորոգման կանգառի մեջ լինելու, այդ պատճառով մենք կունենանք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ, չունենք, որովհետև այդ բացը լրացվում է այլ կայանների լրացուցիչ աշխատանքի ճանապարհով: Վստահեցնում եմ, որ նման մտավախություն չունենք: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ ապրիլից ավելի երկար է դադարի մեջ լինելու ՀԱԷԿ-ը, կա՞ մտահոգություն՝ կունենա՞նք հոսանքի արտադրության դեֆիցիտ:
«Ասեմ ավելին, որ դեռևս խորհրդային տարիներից սկսած մինչ օրս հայկական էներգետիկան տեղակայված հզորությունների մասով պատմականորեն ունենք ժառանգություն. մենք ավելի շատ ունենք տեղակայված գեներատորներ, հզորություններ, քան մեր սեփական սպառումն է, հետևաբար մենք ցանկացած պահի այս կամ այն էլեկտրակայանը կարող ենք փոխարինել կանգառի մեջ գտնվող գեներացիայով կամ էլեկտրակայանով: Այլ բան է, թե դրա արդյունքում ինչպիսի սակագին կստանանք»,- ասաց նա:
Ավելի վաղ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ ապրիլից մեծ հավանականությամբ Հայկական ատոմակայանը 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից: Սակայն, հաշվի առնելով այլ հզորությունների գոյություն ունենալը, որոնք օգտագործվում են ոչ ամբողջական ծավալով, էներգետիկ համակարգում խնդիրներ չեն առաջանա: Նա նաև ընդգծել էր, որ ատոմակայանը ոչ միայն չի փակելու, այլև 10 տարով երկարացվելու է վերջինիս շահագործման ժամկետը: