«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամներն ամփոփել են երկօրյա քննարկումները ադրբեջանցի գործընկերների հետ: «Մեր նպատակը ոչ թե անցյալը ջնջելն է, այլ խաղաղության օրակարգը սպասարկող նախագծեր, քննարկումներ ստեղծելը»,- նկատել է նախաձեռնության համակարգողը: Պայմանավորվել են համատեղ նախագծեր իրականացնել, բարձրաձայնել են հասարակություններին հուզող բոլոր հարցերը: Հայկական կողմը խոսել է նաև գերիների, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքների մասին:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան