Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանում մոդուլային ատոմակայանների կառուցման մասին մտահոգություններին, ըստ որոնց աշխարհում մոդուլային ատոմակայաններ դեռ չկան ու Հայաստանը դառնալու է դրանց փորձադաշտը: Մեսրոպ Մեսրոպյանն ասել է, որ աշխարհի 15 պետություններում այս պահին նախագծման և սերտիֆիկացման փուլում է 51 մոդուլային ատոմակայան:
«Հենց նույն փուլում էլ մեզ մոտ կառուցվելիք ատոմակայանն է»,- ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան