«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Կաթնաղբյուր պոմպակայանի հոսանքազրկման պատճառով փետրվարի 16-ին՝ ժամը 11:30-15:00-ն, կդադարեցվի Կոմիտասի 7-7/4 կենտ շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար