Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Խորհուրդը քննարկել է՝ աշխատանքի ընտրության ազատության և աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցերը, արտակարգ դրության սահմանման և ընտրական իրավունքի իրականացման կառուցակարգերին վերաբերող դրույթները:
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ հաջորդիվ նույնպես խորհուրդը կշարունակի քննարկումները նշյալ թեմաների շուրջ: