Եվրամիությունը որոշել է Հնդկաստանի հետ ստորագրել Անվտանգության և պաշտպանական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:
Փաստաթուղթը կվերաբերի ծովային անվտանգությանը, կիբեռանվտանգությանը և ահաբեկչության դեմ պայքարին: Նման որոշում է կայացվել Եվրամիություն-Հնդկաստան գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ Նյու Դելիում:
Բացի դրանից՝ Կալասի խոսքով, կամփոփվեն Եվրամիություն-Հնդկաստան ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, և կմեկնարկեն տեղեկատվության անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցություններ:
«Հնդկաստանը դառնում է անփոխարինելի Եվրոպայի տնտեսական կայունության համար»,- նշել է Կալասը: