Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցում է ութ քաղաքական ուժ՝ Հայ հեղափոխական դաշնակցության ու «Առաջ» աջակենտրոն կուսակցության «Հաղթանակ» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր», «Համահայկական ճակատ», «Հանրապետություն», «Մայր Հայաստան», «Ազատ դեմոկրատներ», «Ժառանգություն», «Հայրենիք» կուսակցությունները: Համայնքապետի բոլոր թեկնածուներն արդեն մասնակցել են քվեարկությանը: