Առկա բերքը կա՛մ շուկայում ամբողջովին վաճառվում է, կա՛մ արտահանվում՝ Կառավարության նիստում վստահեցրել է Էկոնոմիկայի նախարարը: Հայաստանից արտահանման աշխարհագրությունը լայն է՝ միջինասիականից մինչև ԵՄ երկրներ: Առաջացած լոգիստիկ խնդիրներին Կառավարությունը փորձում է գտնել լուծումներ, օգնել բիզնեսին:
Գործադիրը կաջակցի նաև վարկային պարտավորություն ունեցող ինտենսիվ այգիների սեփականատերերին: Կառավարության մյուս որոշումներով բջջային կապի ցանցում կակտիվացվեն միայն օրինական ներմուծված, գրանցված հեռախոսները։
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: