Օրվա ճեպազրույցում վարչապետը նշել է, որ կառավարության նոր կազմում փոխվարչապետների, նախարարների փոփոխություններ չի նախատեսում: Նիկոլ Փաշինյանը կոռեկտ չի համարել Սահմանադրական դատարանում ընտրության արդյունքների վիճարկման գործընթացի վերաբերյալ մեկնաբանություն անելը: Նա նշել է, որ իրենց դիրքորոշումը կներկայացվի Սահմանադրական դատարանում: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի` Երևան սպասվող այցի օրակարգի մասին պետության ղեկավարը տեղեկացրել է, որ կքննարկվի տեղական արտադրանքի ԵՄ արտահանման դյուրացման հարցը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան