Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի գործից: Նա օտարերկրյա պաշտոնատար անձանց դրդել է խոչընդոտելու ընտրության իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը: Նրանք պետք է քվեարկեին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին: Հիշեցնենք՝ փորձաքննությամբ պարզվել է, որ համացանցում տարածված ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը Ավետիք Չալաբյանն է: Նա 2 ամսով կալանավորվել է:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան