Քրեական ոստիկանության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացրին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության գործընկերների և Կոտայքի մարզի պարեկների հետ։
Մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով հունիսի 23-ին Ջրվեժ-Առինջ ճանապարհին ձերբակալվել և նրանցից մեկի կողմից շահագործվող «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին տեղափոխվել են Երևանի բնակիչներ՝ 33 և 34-ամյա տղամարդիկ։
34-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 9 կգ մարիխուանա, որը, ըստ նախնական տեղեկությունների, պետք է իրացներ։
Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։
Նախաքննությունը շարունակվում է։