ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ։
Նախարարությունից հայտնում են՝ քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների ընթացքին, ուսուցման որակի և ուսուցիչների վերապատրաստումների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:
Ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ՝ https://shorturl.at/jIYiT: