Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ՝ ի հեճուկս բոլոր այն փորձերի, որ լուրեր էին տարածվում, թե ընտրություններից հետո համակարգը չեղարկվելու է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրա նպատակն այն էր, որ մարդկանց հոսքերն էականորեն մեծանան, կամ համակարգը կոպալսի ենթարկվի: Մարդկանց հոսքերն էականորեն մեծացան, բայց համակարգը կոլապսի չենթարկվեց, ինչը շատ լավ է, և այս հենքի վրա արդեն նոր ուժ, նոր մարդիկ են գալիս, որոնք պրոֆեսիոնալ են տարբեր ոլորտներում: Համոզված եմ և հույս ունեմ, որ նրանք իրենց աշխատանքի արդյունքում կլավարկեն, և բնականոն զարգացումը համակարգի կապահովեն, իհարկե, Կառավարության առաջնորդության ներքո»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ այս պահին պլանն այն է, որ 2028 թվականին ամբողջ բնակչությունը պետք է ներառված լինի համակարգում, և հաջորդ փուլում առաջնային կարգով նաև 63 տարեկան թոշակառուները կներառվեն ծրագրի մեջ: