Եղեգնաձոր համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ծրագրով Եղեգնաձոր համայնքում նախատեսվում է պետբյուջեի միջոցներով կառուցել սպորտային համալիր:
Ըստ այդմ՝ Վայոց ձորի մարզպետարանն առաջարկել է Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոց 40/3 հասցեում գտնվող 2.2446 հա տարածքը և վերջինիս վրա գտնվող շինությունները նվիրաբերել ՀՀ-ին։
Կարգավորման նպատակն է յուրաքանչյուր խոշորացված համայնքում տիպային մարզակառույցի առկայություն, որն անպայման պետք է ներառի լողավազան և ֆիթնես սրահ, ինչպես նաև սիրողական սպորտում ստեղծել կայուն և արդյունավետ համագործակցություն պետական և մասնավոր հատվածների միջև՝ նպաստելով զանգվածային սպորտի զարգացմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանը և առողջ ապրելակերպի տարածմանը։