Կառավարության որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կապահովի համապատասխան օրենսդրական ակտերով, մասնավորապես՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով, պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը: Հիմք ընդունելով որոշմամբ սահմանված մեթոդաբանությունը՝ պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների՝ 2025 թ. տարեկան հաշվետվությունների աուդիտի պայմանագրի գները սահմանվել են հետևյալ կերպ՝ «Վերածնվող Հայաստան» - 1 470 000 դրամ, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» - 3 780 000 դրամ, «Բարգավաճ Հայաստան» - 2 400 000 դրամ, «Հանրապետություն» - 1 960 000 դրամ, «Քաղաքացիական պայմանագիր» - 8 340 000 դրամ։