Ինչու է դաունի համախտանիշ ունեցող երեխաների «Արև երեխաներ» կենտրոնը Մայր աթոռին պատկանող տարածքից տեղափոխվել: Երբ և ինչպես է որոշումը կայացվել: Էջմիածնի տեղեկատվական համակարգից նշում են, թե երեխաները տեղափոխվել են ավելի լավ պայմաններով շենք, սակայն թույլ չեն տալիս նկարահանումներ՝ ծանոթանելու ոչ հին, ոչ էլ նոր շենքի պայմաններին:
Տեղեկություններ կան, ի դեպ, որ Կորյուն փողոցի վրա գտնվող «Արև երեխաներ» կենտրոնի նախկին տարածքը տրամադրվելու է Մայր Աթոռի տեղեկատվական գրասենյակին՝ մեդիա ու կազմակերպչական գործունեության համար:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան