Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավարտվեց 7th SKG Open շախմատի միջազգային մրցաշարը։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մրցաշարի Ա խմբում լավագույն կին մասնակից է ճանաչվել կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ով 9 հնարավորից վաստակեց 5 միավոր:
Նույն խմբում պատանի շախմատիստներ Արեն Մնացականյանը և Ալեքսանդր Ավանեսյանը վաստակել են, համապատասխանաբար, 5.5 և 5 միավոր: Ալեքսանդրը 115.6 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը:
Մրցաշարի Բ խմբում Սոֆիա Բաղրամյանը վաստակել է 5 միավոր և ճանաչվել լավագույնը մինչև 12 տարեկան աղջիկների պայքարում: Սոֆիան 100.8 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը։