«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ վաղը դիմելու են Կենտրոնական ընտրական հանձաժողով՝ ընտրության արդյունքերը չեղյալ հայտարարելու պահանջով: Նրա խոսքով՝ արագ պատասխան չստանալու դեպքում դիմելու են Սահմանադրական դատարան:
Վերահաշվարկի երրորդ օրն է, քվեարկության արդյունքներում չնչին փոփոխություններ են արձանագրվում: Հիմնականում անվավեր ճանաչված քվեաթերթիկներն են քննարկման առարկա դառնում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան