Գավառում ուժեղ կարկուտ է տեղացել։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և տեսանյութ հրապարակել։
Սուրենյանը ևս մեկ տեսանյութ էլ հրապարակել է Մարունիից և գրել․ «Գերհզոր ամպրոպային ամպ Մարտունիում»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել, ավտոմեքենաներ են վնասվել։