Հայաստանը նշում է Սահմանադրության օրը. 30-ամյակի առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահը, պաշտոնյաներ ու դիվանագետներ: Իրական Հայաստանի գաղափարախոսությունը չենք կարող ամբողջացնել՝ շրջանցելով Սահմանադրության հարցը՝ ելույթում նշել է երկրի ղեկավարը, ընդգծել՝ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան