Եվրոպացի առաջնորդները և Ուկրաինան պետք է պատրաստ լինեն անմիջականորեն շփվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունները ձախողվեն՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Եթե ԱՄՆ-ի գլխավորությամբ խաղաղ բանակցությունները ձախողվեն, առաջիկա շաբաթներին մենք ստիպված կլինենք գտնել ուղիներ, որպեսզի եվրոպացիները վերսկսեն լիարժեք երկխոսությունը Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի համար լիակատար թափանցիկության պայմաններում»,- ԵՄ գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Մակրոնը:
Մեկնաբանելով Վաշինգտոնի ջանքերն ուկրաինական ճգնաժամը լուծելու համար՝ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ իրավիճակը «իդեալական չէ»։
«Շուտով օգտակար կլինի կրկին խոսել Վլադիմիր Պուտինի հետ»,- եզրափակել է Մակրոնը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը՝ նշելով, որ նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է Ֆրանսիայի նախագահի հետ երկխոսության համար, եթե ֆրանսիական կողմը իսկապես պատրաստ լինի զրույցի և պահպանի պարկեշտության տարրական նորմերը։