ԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթով անցել է մայրաքաղաքում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքում քայլերթի տեսանյութն է հրապարակել։
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:
1995 թ. հուլիսի 5-ին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե ՀՀ Սահմանադրության ընդունման նպատակով: Այն ընդունվեց գրեթե միաձայն:
Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները: