Ավտոբուսի նոր գիծը երթևեկության դժվարությունների ու խցանումների պատճառ է դարձել․ վարորդները բողոքում են, տրանսպորտից օգտվող քաղաքացիները գոհ են: Մինչև 80 ուղևոր տեղափոխող ավտոբուսը պետք է առավելություն ունենա երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ՝ պարզաբանել են Երևանի քաղաքապետարանից, տեղեկացրել՝ քաղաքը բեռնաթափելու նպատակով առաջիկայում նաև լուսացուցային ռեժիմի փոփոխություններ կլինեն:
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում։