Ըստ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի՝ Արևմտյան Հայաստանում ցեղասպանությունից հետո մնացել է ավելի քան 170 հազար հուշարձան՝ եկեղեցիներ, խաչքարեր և այլն:
Հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանը Իրինա Մկրտչյանի հետ հարցազրույցում ասել է, որ հայկական հուշարձանները բազմաբնույթ ու բազմաքանակ են եղել, և որ ցեղասպանության շրջանում չեն հաշվառվել, իսկ դրանից հետո հնարավորություն չի եղել հաշվառելու: Ուստի վերոնշյալ թիվը մոտավոր հաշվարկի արդյունք է:
«Այսօր էլ այդ թվի մոտավորապես 98 տոկոսը ոչնչացված է»,- ասել է նա: