Ընրակաշառքի գործերով ամբողջ հանցավոր սխեման պետք է բացահայտվի, կարծում է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը: Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ նաև պետք է արգելվի ընտրակաշառքի հետ կապ ունեցող ուժերի մասնակցությունը ընտրություններին: Ի դեպ, հունիսյան ընտրությունների փորձը հաշվի առնելով՝ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները արդեն իսկ նախագիծ են ներկայացրել՝ առաջարկելով օրենքով ամրագրել, որ համապետական ընտրություններին ու հանրաքվեներին քվեարկելու հնարավորություն ունենան վերջին մեկ տարվա ընթացքում 6 ամիսը Հայաստանում բնակվողները:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան