Firebird AI-ը,որը Հայաստանում արհեստական բանականության խոշոր ենթակառուցվածքային նախագիծ է իրականացնում՝ համագործակցելով NVIDIA-ի, Dell Technologies-ի և Հայաստանի կառավարության հետ, հայտարարել է 10 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմավարական համագործակցության համաձայնագրի մասին Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվային զարգացման նախարարության հետ։ Այս մասին հայտնում են ընկերությունից։
Գործընկերության նպատակն է աջակցել Ղազախստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների, մարդկային ներուժի և նորարարական էկոհամակարգերի զարգացմանը։
Նախատեսվում է ստեղծել հաջորդ սերնդի AI տվյալների մշակման կենտրոնների համալիր (AI data center campus), իրականացնել մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրեր և խորացնել համագործակցությունը համաշխարհային առաջատար տեխնոլոգիական գործընկերների հետ։